Հայաստանի ինը բռնցքամարտիկներ շարունակում են պայքարը<br /> աշխարհի պատանեկան առաջնությունում<br />


Հայաստանի ինը բռնցքամարտիկներ շարունակում են պայքարը
աշխարհի պատանեկան առաջնությունում

  • 26-05-2009 16:35:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանում շարունակվում է աշխարհի բռնցքամարտի պատանեկան առաջնությունը: Եռօրյա պայքարից հետո Հայաստանի 13 մասնակիցներից ինը հաղթահարել են նախնական փուլերի արգելքները: Մեդալների համար շարունակում են պայքարել Կորյուն Սողոմոնյանը (46 կգ), Ջոնիկ Տոնոյանը (54 կգ), Արթուր Քաջոյանը (60 կգ), Վոլոդյա Հայրապետյանը (63 կգ), Գոռիկ Թովմասյանը (66 կգ), Հայկ Խաչատրյանը (70 կգ), Սամվել Ոսկանյանը (75 կգ), Ալեքսան Նազանյանը (80 կգ) եւ Գոռ Մարգարյանը (+80 կգ): Նրանցից վեցը ռինգ կելնեն մայիսի 26-ի երեկոյան մրցահերթում:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play