Անկման փուլում ենք եւ կորոնավիրուսային եւ ետկորոնավիրուսային շրջանում պիտի կիրառենք զարգացման այլ սցենարներ
25-03-2020 19:52:46 | Հայաստան | Տնտեսություն
Փետրվարին նույնպես ունեցել ենք փայլուն տնտեսական ցուցանիշներ: Բայց այս ցուցանիշներն այսօր ընդամենը արձանագրում ենք որպես ապացույց մեր քաղաքականության մրցունակության եւ արդարացվածության:
Հիմա ակնհայտորեն անկման փուլում ենք եւ կորոնավիրուսային եւ ետկորոնավիրուսային շրջանում պիտի կիրառենք զարգացման այլ սցենարներ: Դրանք պիտի լինեն ավելի ամբիցիոզ:
Առաջիկա հինգ տարվա ընթացքում մեր ՀՆԱ-ն պետք է կրկնապատկենք: Նախկին սցենարում նման արդյունքի հասնել հնարավոր չէր: Ճգնաժամը, չնայած ընթացիկ պրոբլեմներ է ստեղծում, բայց նաեւ բացում է նոր հնարավորություններ, մեծ հնարավորություններ:
Ստորեւ այսուհանդերձ այս տարվա առաջին երկու ամիսների ցուցանիշները: