Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 39-ով՝ հասնելով 329-ի


Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 39-ով՝ հասնելով 329-ի

  • 27-03-2020 10:42:32   | Հայաստան  |  Հասարակություն

Մարտի 27-ին ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն ավելացել է 39-ով: 
 
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, այժմ մեր երկրում վարակվածների ընդհանուր թիվը 329 է, իսկ առողջացածներինը՝ 18: 
 
Հիշեցնենք, որ երեկ արձանագրվեց կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը: 
 
72-ամյա պացիենտն ունեցել էր կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։
 
Հիշեցնենք նաև, որ Հայաստանում մարտի 16-ին մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարված, իսկ մարտի 24-ից մինչև մարտի 31-ը ՀՀ ողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն