Կինը կարող է մասնակցել պետության կառավարմանը և լինել որոշում կայացնող․ «Դարձիր օրինակ» շարքի հերոս համայնքի ղեկավար


Կինը կարող է մասնակցել պետության կառավարմանը և լինել որոշում կայացնող․ «Դարձիր օրինակ» շարքի հերոս համայնքի ղեկավար

  • 27-03-2020 10:35:19   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



 
 
 
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած կանանց հաջողության պատմությունների «Դարձիր օրինակ» շարքի հաջորդ հերոսը ազգային փոքրամասնություններով բնակեցված Նոր Դվին համայնքի ղեկավար Լյուդմիլա Պետրովան է։
Նա համոզված է, որ կինը կարող է մասնակցել պետության կառավարմանը և լինել որոշում կայացնող։
Մանրամասները՝ տեսանյութում.
 
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը մեկնարկել է կանանց հաջողության պատմությունների հանրային իրազեկման արշավ, որը նպատակ ունի կոտրել հասարակությունում կանանց դերի վերաբերյալ կարծրատիպերը և հաջողված պատմություններով ոգեշնչել հասարակությանը։
Պաշտպանն առաջարկում է միանալ «Դարձիր օրինակ» կոչի տարածմանը և ուղարկել կանանց հաջողված պատմություններ ombuds@ombuds.am հասցեին։ Պատմությունները կոգեշնչեն կանանց դառնալ հաջորդ օրինակը։
Իրազեկման արշավն ուղեկցվում է #Դարձիր_օրինակ հայերեն և #Set_an_example անգլերեն հեշթեգերի ներքո։
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն