Կորոնավիրուսի դեմ Ֆրանսիայում դեղամիջոց են փորձարկել, որի արդյունքները հուսադրող են
27-03-2020 14:02:12 | Ֆրանսիա | Հասարակություն
Ֆրանսիացի գիտնականները հաղորդել են երկու դեղերի՝ հիդրօքսիքլորոխինի և ազիտրոմիցինի համադրման հաջող կլինիկական փորձարկումների մասին՝ ընդդեմ նոր SARS-CoV-2 (Կորոնավիրուս) համավարակի։
Հիմնականում ուսումնասիրությունները կառուցվել են դեղերի երկու խմբի շուրջ․ Ռեմդեզիվիր, լայն հակավիրուսային գործունեությամբ ներերակային դեղամիջոց և հակամարմինային դեղեր` քլորոխին և հիդրօքսիքլորոխին:
Թեև գիտնականները նշում են, որ թեստավորման խումբն այդքան էլ մեծ չի եղել, իսկ արդյունքների հաստատման համար պարտադիր է կատարել ավելի մեծ կլինիկական ուսումնասիրություններ, այդուամենայնիվ, արդյունքները բավականին հուսադրող են։