ՍԱՏՄ-ին տրամադրվել են պաշտպանիչ պարագաներ


ՍԱՏՄ-ին տրամադրվել են պաշտպանիչ պարագաներ

  • 27-03-2020 15:07:11   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վերջին տարիներն ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի  և «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» հասարակական կազմակերպության միջև ձևավորվել են համագործակցային սերտ հարաբերություններ: 
 
Կարևորելով նոր կորոնավիրուսային (COVID-19) վարակի դեմ պայքարի միջոցառումներում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի լուրջ դերակատարությունը՝ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն»-ը, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ, Տեսչական մարմնին է  տրամադրել  պաշտպանիչ պարագաներ՝ հատուկ հանդերձանքի 200 հավաքածո,  հեռահար ջերմաչափման 5 սարք, ախտահանիչ նյութեր, 500 դիմակ-ռեսպերատոր և 500 ձեռնոց, վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների իրականացմանն աջակցելու նպատակով:
 
«Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ-ն, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության և այլ միջազգային դոնորների ֆինանսավորմամբ, իրականացնում է տնտեսական, կրթական և ոլորտային զարգացման նախագծեր Հայաստանի հեռավոր մարզերի 200 բնակավայրերում:
 
 Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն