Առանց կատալիզատորի մեքենաների վարորդները կտուգավեն 300 հազար դրամով. hraparak.am

27-03-2020 18:37:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
hraparak.am Շրջակա միջավայրի նախարարությունը մի նախագիծ է դրել արդարադատության նախարարության e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքում, որով առաջարկում է տուգանել այն վարորդներին, ովքեր վարում են մեքենան առանց կատալիտիկ չեզոքացուցիչների՝ կատալիզատորների: 
 


Նախածով առաջարկվում է տուգանք քաղաքացիներին` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով: Այսինքն՝ համապատասխանաբար 300 հազար և 500 հազար դրամ
ի չափով:
 
Նշենք, որ սա կարող է հերթական դժգոհությունն ու անգամ սոցիալական բունտը առաջացնել վարորդների շրջանում, քանի որ այսօր Հայաստանում շահագործվող ավտոմեքենաների զգալի մեծամասնության վրայից հանված են կատալիզատորները: Քանի որ դրանց մեջ թանկարժեք մետաղներ կան, վարորդներից շատերը նախընտրում են հանել կատալիզատորներն ու այդ
մետաղները հանձնել, դիմացը գումար ստանալ: Էլ չենք ասում, որ շատերը ավտոմեքենան գնում են առանց կատալիզատորի:
 
Նախագծի հիմնավորման մեջ հենց այդպես էլ նշված է. «Հայաստանի Հանրապետությունում ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերի ու օգտագործողների կողմից ապամոնտաժվում և վաճառվում են  կատալիտիկ չեզոքացուցիչները։ Պատճառը դրանց մեծ գինն է, քանի որ կատալիտիկ չեզոքացուցիչի արտադրության համար կիրառվում են թանկարժեք մետաղներ՝ ոսկի, պլատին, պալադիում և ռոդիում: Երբ տրանսպորտային միջոցը շահագործվում է առանց չեզոքացման համակարգի կամ անսարք չեզոքացման համակարգով՝ վնասակար նյութերն անարգել արտանետվում են մթնոլորտ, ինչը չափազանց վտանգավոր է, մանավանդ, եթե ստանում է զանգվածային բնույթ, ինչպես ներկայումս նկատվում է Հայաստանի Հանրապետությունում»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ։
 
Հիմա հարց է առաջանում՝ ինչպե՞ս են տուգանելու հազարավոր վարորդների կամ պահանջելու, որ նրանք գնան միջինը 100 հազար դրամ տան, նորից կատալիզատոր առնեն տեղադրեն իրենց մեքենաների վրա, այն դեպքում, երբ դրանք, մեծ հաշվով, մթնոլորտի աղտոտման տեսանկյունից մեծ դեր չեն խաղում: Հատկապես հայաստանյան պայմաններում, երբ բազմաթիվ հնամաշ մեքենաներ կան, որոնք կատալիզատորով, թե առանց դրա, վնասակար են բնությանն ու աղտոտում են մթնոլորտը:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 413 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար