Մարտի 28-ին Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 372 հաստատված դեպք
28-03-2020 10:34:17 | Հայաստան | Հասարակություն
Մարտի 28-ին ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 372 հաստատված դեպք:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, երեկվա համեմատությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է 43-ով:
Հայաստանում կորոնավիրուսից առողջացել է 18, մահացել 1 անձ: Վերջինս 72-ամյա կին էր, ով բացի կորոնավիրուսային հիվանդությունից, ուներ նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում:
Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թիվն ըստ մարզերի՝ ունի հետևյալ պատկերը՝ Երևան 151, Արագածոտն՝ 4, Արարատ՝ 56, Արմավիր՝ 52, Կոտայք՝ 57, Լոռի՝ 2, Շիրակ՝ 2, Սյունիք՝ 2:
Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարված, իսկ մարտի 24-ից մինչև մարտի 31-ը ՀՀ ողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը