Պատրաստ եմ մեքենայիս վրա, թեկուզ ապառիկով հինգ հատ կատալիզատոր տեղադրել, եթե...


Պատրաստ եմ մեքենայիս վրա, թեկուզ ապառիկով հինգ հատ կատալիզատոր տեղադրել, եթե...

  • 28-03-2020 12:38:37   | Վայոց ձորի մարզ  |  Հասարակություն

Մեքենաների կատալիզատորների մասին նոր նախագծի վերաբերյալ, իմ տեսակետը։
 
Չէ այնպես չի, որ ես դեմ եմ, բայց ներկա պահին դա մեղմ ասած անտրամաբանական է։
Այ առաջ երբ օրինակ սկսեց պարտադրվել ամրագոտիները, հանրության լայն շրջանում ընդունված էր ասել, որ Սաշիկի բիզնեսն է։ Չնայած որ ամրագոտին իրոք կարևոր բան է։
Հետո սկսվեց մքեցված ապակիները արգելվել, դե հետո մեկը մեծ խմբաքանակով մքեցման թաղանթներ ներկրեց ու օրենքը սկսեց թույլ տալ մքեցումը ։
 
Դե չէ ես չեմ ասում, որ կատալիզատորի բիզնես անողա առաջ եկել, չէ որ նոր Հայաստանում չկա համակարգային կոռուպցիա ։
 
Բայց բերեք ընդունենք որ, նախ Հայաստանում շահագործվող մեքենաների մեծամասնությունը շահագործվում են բնական գազով և արտանետումները մեծ չեն։
Եվ հետո ուղղակի ծիծաղելի է այս առաջարկը մի երկրում, որտեղ ուրիշ այլ և իրական վտանգներ կան։
Մի քանի նկարներ եմ տեղադրում, որոնց թիվը կարելի է անսահման ավելացնել։
Այս խնդիրների գոնե կեսը եթե լուծեք ես պատրաստ եմ մեքենայիս վրա, թեկուզ ապառիկով հինգ հատ կատալիզատոր տեղադրել։
 
Ջերմուկի բնակիչ
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն