«Թուրքական ավիաուղիները» դադարեցնում է բոլոր արտաքին չվերթները՝ բացառությամբ 5 քաղաքի

28-03-2020 12:32:17   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը
Թուրքիայի ազգային փոխադրող «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված շարունակում է սահմանափակել արտաքին չվերթները:
 


Թուրքիայի խոշորագույն ավիափոխադրողը, որը տեղ է զբաղեցնում նաև աշխարհի խոշորագույնների շարքում, դադարեցրել է գրեթե
բոլոր արտաքին չվերթները՝ բացառությամբ Չիկագո, Վաշինգտոն, Հոնկոնգ, Մոսկվա և Ադիս Աբեբա ուղղությունների: Մյուս բոլոր չվերթները չեն իրականացվելու մարտի 27-ից ապրիլի 17-ը ընկած ժամանակահատվածում:
 
Վերջին դադարեցված ուղղությունը Ստամբուլ- Նյու Յորք-Ստամբուլն է:
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 328 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար