Ադրբեջանում COVID-19 պանդեմիան նպաստելու է թալասեմիայով հիվանդների մահացության աճին. meydan.tv


Ադրբեջանում COVID-19 պանդեմիան նպաստելու է թալասեմիայով հիվանդների մահացության աճին. meydan.tv

  • 28-03-2020 13:49:25   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armenpress.am «Ադրբեջանում կորոնավիրուսի բռնկումը կաթվածահար է արել դոնո­րա­կան արյան հավաքագրման կետերի աշխատանքը։ Դա կարող է արժենալ մեկուկես հազար մարդու կյանք, նրանցից շատերը երեխաներ են» - հենց այսպես է արձագանքել Ադրբեջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ meydan.tv լրատվական կայքը։
 
2020թ. մարտի 23-ին ադրբեջանական հասարակությանը դիմեց  Ադրբեջանի թալասեմիայի ֆեդերացիայի ղեկավար Ն. Գուլիևան, հայտա­րա­րե­լով, որ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված Ադրբեջանում զգալիորեն կրճատվել է արյան դոնորների թիվն, ինչն անդառնալի հետևանքներ կարող է ունենալ երկրում թալասեմիայով հազարավոր հիվանդների համար: Ն.Գուլիևայի խոսքերով՝ ներկայումս Ադրբեջանում արյան փոխներարկման կարիք ունի թալասեմիայի ծանր դրսևորմամբ 1500 հիվանդ:
 
Համաձայն Ադրբեջանի «Թալասեմիայի Հանրապետական Կենտրոնի» տնօրենի 2018թ. տվյալների, Ադրբեջանում առկա է 1 մլն-ից ավել (բնակչության ավելի քան 10%) թալասեմիայի կրող, և այդ հիվանդության կրողների ամուսնության պատճառով նրանց թիվն անընդհատ ավելանում է:
 
Այս մարտահրավերը կրկնակի հարված հասցրեց Ադրբեջանի
 
առող­ջա­պա­հական համակարգին և առանց այդ էլ ճգնաժամային իրավիճակներին դի­մա­կայելուն անկարող ադրբեջանական իշխանությունների հեղինակազրկված իմիջին, որոնք ապատեղեկատվություններ տարածելով, քողարկելով COVID-19 վիրուսով վարակվածների իրական մասշտաբները, ներկայումս կանգնած են փակուղու առջև:
 
Չնայած նրան, որ իրադրությանը Ադրբեջանի իշխա­նութ­յուն­ների վերահսկողությունից դուրս է, շարունակվում  է ապատեղե­կատվություն հրամցվել ադրբեջանական և միջազգային հանրությանը՝ փորձելով թաքցնել «COVID-19 + թալասեմիա» հանրագումարի հետևանքով մահացածների և վարակակիրների իրական թվաքանակը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play