ՀՀ ԶՈՒ-ում այս պահին չկան նոր մեկուսացվածներ, իսկ արդեն իսկ մեկուսացվածների առողջական վիճակը գերազանց է. ՊՆ խոսնակ

28-03-2020 16:27:41   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ Զինված ուժերում այս պահի դրությամբ չկան նոր մեկուսացվածներ, իսկ արդեն իսկ մեկուսացվածների առողջական վիճակը գերազանց է:
 


Այս մասին ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: 
 
Ըստ նրա՝ նախարարությունը շարունակում է հակամաճարակային խիստ միջոցառումներ ձեռնարկել կորոնավիրուսի հնարավոր ներթափանցումը
և տարածումը Զինված ուժերում կանխելու համար:
 
«Ինչպես գիտեք, մեր զինծառայողների առողջական վիճակը լավ է, չորս զինծառայող գտնվում է շատ լավ առողջական վիճակում՝ չունեն ջերմություն, կորոնավիրուսի ոչ մի ախտանշան, իսկ մեկ զինծառայողի մոտ թույլ արտահայտված ջերմություն է: Այսօր լավ լուրեր ունենք, չունենք նոր նմուշառումներ, նոր մեկուսացվածներ, իսկ մեկուսացվածների առողջական վիճակը գերազանց է, տրամադրությունը՝ բարձր»,- տեղեկացրեց Շ. Ստեփանյանը: 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1034 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար