ՀՀ ԶՈՒ-ում այս պահին չկան նոր մեկուսացվածներ, իսկ արդեն իսկ մեկուսացվածների առողջական վիճակը գերազանց է. ՊՆ խոսնակ


ՀՀ ԶՈՒ-ում այս պահին չկան նոր մեկուսացվածներ, իսկ արդեն իսկ մեկուսացվածների առողջական վիճակը գերազանց է. ՊՆ խոսնակ

  • 28-03-2020 16:27:41   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ Զինված ուժերում այս պահի դրությամբ չկան նոր մեկուսացվածներ, իսկ արդեն իսկ մեկուսացվածների առողջական վիճակը գերազանց է:
 
Այս մասին ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: 
 
Ըստ նրա՝ նախարարությունը շարունակում է հակամաճարակային խիստ միջոցառումներ ձեռնարկել կորոնավիրուսի հնարավոր ներթափանցումը և տարածումը Զինված ուժերում կանխելու համար:
 
«Ինչպես գիտեք, մեր զինծառայողների առողջական վիճակը լավ է, չորս զինծառայող գտնվում է շատ լավ առողջական վիճակում՝ չունեն ջերմություն, կորոնավիրուսի ոչ մի ախտանշան, իսկ մեկ զինծառայողի մոտ թույլ արտահայտված ջերմություն է: Այսօր լավ լուրեր ունենք, չունենք նոր նմուշառումներ, նոր մեկուսացվածներ, իսկ մեկուսացվածների առողջական վիճակը գերազանց է, տրամադրությունը՝ բարձր»,- տեղեկացրեց Շ. Ստեփանյանը: 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
Նոյյան տապան  -   Հասարակություն