Ռուսաստանում ներկայացրել են դեղամիջոց կորոնավիրուսի բուժման համար․ «ՌԻԱ Նովոստի»

28-03-2020 18:46:29   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ՌԴ-ում Դաշնային բժշկակենսաբանական գործակալությունը ներկայացրել էկորոնավիրուսային վարակի բուժման դեղամիջոց, որը ստեղծվել է «Mefloquine» անվանմամբ հակամալարիայի դեղամիջոցի հիման վրա։
 


Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին տեղեկացրել է գործակալության մամուլի ծառայությունը։
 
Հաղորդագրության մեջ նշվում է, որ «Ֆարմպաշտպանություն» գիտաարտադրական կենտրոնը բուժման սխեմա է մշակել՝ հաշվի առնելով չինական և
ֆրանսիական փորձը:
 
«Բարձր ընտրողականությամբ դեղը արգելափակում է կորոնավիրուսի ցիտոպաթիկ ազդեցությունը բջիջների մեջ և խոչընդոտում է դրա վերարտադրությանը, իսկ «Mefloquine»-ի ազդեցությունը խոչընդոտում է վիրուսի հետևանքով առաջացած բորբոքային պրոցեսի ակտիվացմանը»,- նշել է Դաշնային բժշկակենսաբանական գործակալության ղեկավար Վերոնիկա Սկվորցովան:
 
Նա ընդգծել է, որ դա կապահովի COVID-19-ով տարբեր աստիճանի ծանրության հիվանդ պացիենտների արդյունավետ բուժումը։
 
Գործակալության մամուլի ծառայությունից հայտնել են, որ «Mefloquine»-ի հիման վրա մշակվում է նաև կորոնավիրուսի կանխարգելման արդյունավետ և անվտանգ սխեմա։
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 680 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար