2 պացիենտ ծանր են, 9-ը՝ կայուն ծանր, գումարային առողջացածների թիվը՝ 30. նոր տվյալներ 19:30-ի դրությամբ
28-03-2020 19:44:20 | Հայաստան | Հասարակություն
ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում, որում հայտնել է,
«Թարմացում, 28.03.2020, 19:30-ի դրությամբ
Այս պահի դրությամբ ինֆեկցիոն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում բժշկական օգնություն և սպասարկում է ստանում թոքաբորբով 13 պացիենտ, որոնցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր (ինտուբացված են)։ 2 պացիենտ ծանր են (հարաբերական կայուն), մնացած 9-ը՝ կայուն ծանր։
Հիվանդանուցում բուժվող 2 քաղաքացու մոտ կորոնավիրուսային հիվանդության կրկանկի թեստի արդյունքները եղել են բացասական, նրանք դուրս են գրվել։