Վարակի էպիկենտրոն Ուհանում կյանքը վերականգնվում է


Վարակի էպիկենտրոն Ուհանում կյանքը վերականգնվում է

  • 28-03-2020 20:04:39   | Չինաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

azatutyun.am Կորնավիրուսի էպիկենտրոն համարվող չինական Ուհանում կյանքն աստիճանաբար վերադառնում է բնականոն հուն:
 
Այսօրվանից աշխատանքը վերսկսում են մետրոյի մի քանի կայարաններ, վերգետնյա գնացքների մի մասը:
 
Քաղաքից դուրս գալու և վերադառնալու երկու ամիս առաջ հայտարարված սահմանափակումները մասամբ չեղարկվում են:
 
Ուհանի տոտալ կարանտինի մասնակի չեղարկումը համարվում է կարևոր նվաճում Չինաստանում կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում:
 
Քաղաքի փողոցներում նորից հայտնվել են ավտոմեքենաներ և հեծանիվներ:
 
Անցած տարեվերջից ի վեր Չինաստանում բռնկված կորոնավիրուսի համավարակի դեպքերի մոտ 60 տոկոսը գրանցվել է հենց Ուհանում:
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը