Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 407-ի` ավելանալով ևս 35-ով


Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 407-ի` ավելանալով ևս 35-ով

  • 28-03-2020 21:44:46   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մարտի 28-ի երեկոյան հասել է 407-ի` ավելանալով ևս 35-ով:
 
Այս մասին տեղեկացնում է Հայակական միասնական տեղեկատվական հարթակը: 
 
Մինչ օրս Հայաստանում կորոնավիրուսից առողջացել է 30 անձ, մահացել է մեկ հոգի: Վերջինիս բացի կորոնավիրուսային հիվանդությունից, ուներ նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում: 
 
Հիշեցնենք, որ Հայաստանում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարված, իսկ մարտի 24-ից մինչև մարտի 31-ը ՀՀ ողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: 
 
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play