Չինաստանի իշխանությունները հայտարարել են երկրում կորոնավիրուսի համաճարակի ավարտի մասին. РИА Новости

29-03-2020 21:22:30   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
tert.am Չինաստանի տարածքում կորոնավիրուսային վարակի տարածումը հաջողվել է կանգնեցնել:
 


РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Չինաստանի առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մի Ֆենը:
 
«Մարտի 28-ի դրությամբ՝ վիրուսով վարակվածների հաստատված դեպքերը
3000-ից քիչ են»,- նշել է Ֆենը: Վերջին տվյալներով՝ Չինաստանում COVID-19 կորոնավիրուսի բռնկման օրվանից ի վեր վարակման 81,439 դեպք է արձանագրվել, 75 856 մարդ ապաքինվել է, մահացել՝ 3300-ը:
 
Չինաստանի իշխանությունները վիրուսի համաճարակի բռնկման մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից:
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 458 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար