Եթե չսթափվենք, համաճարակը կկրկնվի. ինչ արեց համաճարակը Հայաստանում

29-03-2020 21:55:18   | Հայաստան  |  Հասարակություն
Համաճարակը Հայաստանում ունի և դրական և բացասական ազդեցություն:
 
Բացասականը դա մահերն են, սոցիալական վիճակի վատթարացումը, տնտեսության փլուզումը և այլն:
Դրականը՝
Հասկացանք՝
1. որ պետք է հոգ տանենք մեր մեծերի մասին, որ նրանք խոցելի են և մեր կարիքը ունեն
2. որ կյանքում լինում են դեպքեր երբ փողի ազդեցությունը զրոյանում է և միակ փրկությունը դա կոպեկներ ստացող բժիշկն է, որի աշխատանքը երբեք չենք գնահատել
3. որ ոստիկանը ոչ միայն կարգ ու կանոն հաստատող է, այլ նաև այդ կարգ ու կանոնի միջոցով մեր առողջության պահապանը
4. որ այնուամենայնիվ մենք հայերս դեռ սովոր չենք կարգ ու կանոնին
5. որ ունենք բազմաթիվ հայրենասեր և անձնուրաց քաղաքացիներ
6. որ ունենք փող ունեցող բայց հայրենասեր մարդիկ
7. որ ունենք ընտանիքներ և նրանք մեր հետ շփման կարիք ունեն
8. որ արտագաղթածները վերջապես կվերադառնան տուն
9. որ պետություն ենք, մի ընտանիք և միայն միասին կարող ենք գոյատևել
10. հիմնովին համոզվեցինք, որ նախկինները չարիք են, քանի որ միայն չարիքը կարող է ուրախանալ և քաղաքական դիվիդենտ ձեռք բերել համաճարակից
11. համոզվեցինք, որ ունենք մեծահարուստներ, որ նույնիսկ այս պահին փորձում են գումար աշխատել ժողովրդի ողբերգության վրա
12. որ համաճարակը պատռեց մարդկանց դիմակները
13. որ համաճարակը ապացուցեց, մահվան առջև հարուստը և աղքատը հավասար են
14. որ ոչ թե Աստված է շուռ եկել մարդկանցից, այլ մարդիկ են հեռացել նրանից
15. որ բնությունը ավելի հզոր է, քան բոլոր նանոտեխնոլոգիաները
Ցուցակը կարելի է անվերջ շարունակել
Մի բան էլ, եթե չսթափվենք և դասեր չքաղենք, ապա համաճարակը կկրկնվի:
 


Իրավապաշտպան
 
 
Գալստյան Իրավապաշտպան    
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1415 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար