Բավ է միայն ՇԱՀԵՐ-ով առաջնորդվել. անկոչ հյուրը բոլորիս ստիպում է մտածել մահվան մասին. Մնացական Հարությունյան


Բավ է միայն ՇԱՀԵՐ-ով առաջնորդվել. անկոչ հյուրը բոլորիս ստիպում է մտածել մահվան մասին. Մնացական Հարությունյան

  • 29-03-2020 22:36:09   | Հայաստան  |  Վերլուծություն

Ես խոստացել էի խոսել մեզ սպասվող վաղվա օրվա մասին:
 
Բայց տեսնում եմ՝ հիմա մարդկանց դա քիչ է հետաքրքրում, բոլորը հիմա մտածում են այսօրվա կորոնա-վիրուսի մասին; Պետք չէ դրա մասին շատ մտածել: Հիմա հարկավոր է միայն որոշել, հստակեցնել դրա կարգավիճակը; Շտապեմ հայտնել, որ այն ունի անկոչ հյուրի կարգավիճակ, ոնց եկել է, այդպես էլ կգնա, այո, այն անկոչ հյուր է, ուշադրություն չդարձնելու դեպքում, թողնում-գնում է; Միայն թե սա մի ուրիշ տեսակ անկոչ հյուր է, սրան աչքի պոչով պիտի հետևես, սա հենց այնպես չի եկել, սա ունի որոշակի ծրագրեր և նպատակներ; Սրա գլխավոր նպատակն իր իշխանության հաստատումն է: Համաշխարհային իշխանության մասին է խոսքը; Իսկ իշխանությունը մի կերակրատեսակ է, որից ուտողները երբեք չեն կշտանում, ինչքան ուտում են, նորից են ցանկանում: Ասենք մի 5 տարի կերան, նորից են ուզում ուտել, համը բերաններն է մնում և մտածում են օրենքներ, սահմանադրություններ փոխել, որ նորից շարունակեն ուտել այդ անբաժանելի կերակուրը: Ճիշտն են ասում՝ ախորժակը ուտելուց է բացվում;
Իշխանության եկած Կորոնան հիմա եկել է այս աշխարհում իր իշխանությունն ու նոր կարգերը հաստատելու: Սա զգում էր, որ մեր այս աշխարհում մարդիկ առաջնորդվում էին միայն ՇԱՀԵՐ-ով. Հիմա սա եկել է մարդկանց հորդորելու, որ բավ է միայն ՇԱՀԵՐ-ով առաջնորդվեք, եթե շարունակեք ես ձեր սիրտ այնպիսի մի ԱՀ կմտցնեմ, որ քուն դադար չեք ունենա, վախ ու սարսափից տներիցդ դուրս չեք գա; Սա ձգտում է աշխարհակալության և ինչպես բոլոր աշխարհակալները՝ Ալեքսանդր Մակեդոնացին, Չինգիզ խանը հեռավոր անցյալից և ոչ հեռավոր Հիտլերը, Ստալինը, նրանք՝ բոլորն էլ իրենց հատկացված ժամանակներում ինչ վատություն կարող էին արել էին, եկել էր իրենց ժամանակը, թողեցին հեռացան՝մարդկության հիշողություններում թողնելով միայն իրենց մասին չմոռացվող պատմությունններ; Մարդկությունն էլ, չգիտես ինչու միայն չարության, աղետների, համաճարակների, ոճրագործությունների մասին պատմություններն է մտքում և հիշողության մեջ պահում, նույնիսկ տարիներն ու տարեթվերը կարող է մոռանալ, բայց ժանդախտի, սովի, ժաժքի, ցունամիի, հիմա արդեն կորոնա վիրուսի տարիները չի մոռանում, դրանց անունով էլ հիշում է այդ տարիները:
Իսկ այսօրվա իշխողները հիմա էլ փորձում են ցույց տալ, որ իրենք չեն վախենում Կորոնայից; Օրինակ Թրամփն ինքն իրեն և իր շրջապատին համոզում է, թե այս Կորոնայից պետք չէ վախենալ, ոնց եկել է, այդպես էլ կգնա; Երդողանն իրեն հատուկ լոպազությամբ հայտարարում է, թե Կորոնան թուրքերին մոտիկ չի գա, գաղտնիքն իրենց գենի մեջ է և թուրքերին խորհուրդ է տալիս ոչ մի բժշկի չդիմել, ոչ մի դեղորայք չօգտագործեն, շատ ուտեն ոչխարի քյլլա / գլուխ/; Նա լավ գիտի, որ իրենք գենետիկորեն աք կոյունլու և կարա կոյունլու / սև և սպիտակ/ ոչխարներից են սերված, Կորոնան իրենց ոչխարական ծագումից սարսափում է և երևի մտքովն անցնում է, որ կգնա Հայաստան: Երևի նրա այդ դատողության համար հիմք էր ծառայել այն փաստը, որ Հայաստանը մեկ շնչին ընկնող վարակվածների թվով տվել, անցել է իր հարևաններից, նույնիսկ ռազմավարական դաշնակից Ռուսաստանից: բայց հաշվի չի առել մի ուրիշ փաստ, ըստ որի Հայաստանում, թու, թու, սատանի ականջը խուլ, Կորոնա վիրուսը մահացու վտանգ չի ներկայացնում; Սա էլ մեր հայկական գենի առանձնահատկության մասին և եթե Թուրքիայում զոհեր չկան, բացատրվում է մեր հայկական գենի նրանց կողոպուտով; Մի քիչ էլ մենք մեր գլուխը գովենք:
Այնուամենայնիվ, կրկին վերադառնանք Կորոնային: Այս անկոչ հյուրը բոլորիս ստիպում է մտածել մահվան մասին; Բոլորս այս օրերին փիլիսոփաներ ենք դարձել, չնայած իսկական փիլիսոփաները մինչև օրս էլ դեռ չեն կարողացել գտնել, ձևակերպել կյանքի և մահվան փիլիսոփայության իմաստն ու սահմանումը: Քիչ թե շատ այդ հարցին անդրադարձել է Պլատոնը՝ գրելով Կյանքի և Մահվան մասին իր փիլիսոփայական աշխատությունները; Հայերից Դավիթ Անհաղթն է անդրադարձել այդ խնդրին;
Հիմա ամեն մեկս՝ դանակ-մկրատ սրող արհեստավորի պես, մեր մտքերն ենք սրում Կորոնա վիրուսի վրա: Բայց մի կարևոր բան հաշվի չենք առնում: Ինչի մասին շատ են խոսում, այնքան նրա կեցության իրավունքն երկարացվում է. օրինակ՝ կոմունիզմի մասին շատ խոսեցինք՝ 70 տարի նրա իրականություն դառնալու առասպելով խաբեցինք ու խաբվեցինք, բայց թերզարգացած և զարգացած սոցիալիզմից այն կողմ չանացանք; Հիմա էլ դեռ կան մարդիկ, ովքեր երանի են տալիս այդ օրերին: Ինչ իմանաս մեկ էլ տեսար մեր այս օրերին էլ երանի տվողներ լինեն, ովքեր կասեն, կպատմեն նոր մուտք գործող իրենց սերունդներին, որ իրենք տանը նստած, աշխատանքի չէին գնում, պետությունը հոգ էր տանում իրենց չաշխատած աշխատավարձերի, կոմունալի, ինտերնետի և հեռախոսային խոսակցությունների ծախսերը; Մարդիկ հաճախ պայմանագրեր կնքելիս գրում էին անհասկանալի ֆորս-մաժոր եզրույթները, հիմա դա արդեն առերևույթ տեսնում և հասկանում են; Այս աշխարհում ոչինչ կայուն չէ, այս աշխարհում կայուն են միայն փոփոխոթյունները. Մի սերունդ առաջ / սովորաբար 25 տարին մի սերունդ են համարում/ մենք պատկերացում չունեինք նոր սկսվող թվայնացման դարի մասին, չգիտեինք ինչ հաճելի և տհաճ անակնկալներ են սպասում մեզ; Գուցե դրանցից մեկն էլ այս Կորոնա վիրուսն է; Մեր նախնիները նույնպես տեսել են համաճարակներ, բայց այսպիսի արագավազ, սրընթաց շարժվող համաճարակ տեսած չեն եղել; Դա ոչ այնքան վիրուսի հատկությունն է, որքան մարդկանց արագ տեղաշարժվելու, հաղորդակցության ուղիների բազմազանությունն է; Ուզում եմ այստեղ, այս կիսակայարանում կանգ առնել, և վաղվա օրվա մասին խոսելուց առաջ ձեզ ուղղորդեմ մի ուրիշ մտահանգման՝ եթե թվայնացման դարին, դրա փորձություններին ու անակնկալներին մենք դեռևս պատրաստ չենք, գիտենք կամ մտածում ենք արդյոք թե մեզ ինչ է սպասվում քվանտային ֆիզիկայի զարգացման նոր դարաշրջանում, ինչ գիտենք մենք արհեստական բանականության և արհեստական եղանակով մարդու ծնունդի մասին; Տեսնում եմ ասելիքս երկարեց, ուրեմն այստեղ, այս կիսակայարանում կանգ առնենք և այդ մասին, ինչպես նաև վաղվա օրվա մասին խոսենք հաջորդ դասին;
 
 
Հրազդան TV հիմնադիր-տնօրեն 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play