Հայաստանում հավաքագրում են թոքերի օդափոխման սարքերի նախագծման, արտադրության գաղափարներ և առաջարկներ


Հայաստանում հավաքագրում են թոքերի օդափոխման սարքերի նախագծման, արտադրության գաղափարներ և առաջարկներ

  • 30-03-2020 10:00:31   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով առողջապահական համակարգին աջակցություն ցուցաբերելու համար ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում է թոքերի օդափոխման սարքերի նախագծման, իրականացման, ամբողջական կամ մասնակի արտադրության գաղափարների և առաջարկների հավաքագրման մասին:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարար Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել մինչև ապրիլի 5-ը:
«Թոքերի օդափոխության անսարք համակարգերի մասին տեղեկատվություն ունենալու դեպքում նույնպես խնդրում եմ նամակ ուղարկել նշված հասցեով։ Առաջարկներն անհրաժեշտ է ուղարկել covid19@hti.am էլեկտրոնային հասցեին։ Խնդրում ենք ներառել Ձեր կոնտակտային տվյալները, առաջարկները, իրականացման ժամկետները և անհրաժեշտ ռեսուրսները»,-նշում է նախարարը։
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը