Ոստիկաններին հայհոյող և հարվածներ հասցնող 48-ամյա տղամարդը ձերբակալվել է. Ոստիկանություն


Ոստիկաններին հայհոյող և հարվածներ հասցնող 48-ամյա տղամարդը ձերբակալվել է. Ոստիկանություն

  • 30-03-2020 10:45:39   | Հայաստան  |  Իրավունք



Մարտի 27-ին՝ ժամը 05-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Շերամի և Օհանովի փողոցների խաչմերուկում ստուգման նպատակով մոտեցել են բարձր արագությամբ ընթացող «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենային, ներկայանալով վարորդից պահանջել են տրամադրել փաստաթղթերը: Վարորդն ու ուղևորը ակնհայտ եղել են ոգելից խմիչքի ազդեցության տակ։ Չունենալով վարորդական իրավունքի վկայական՝ քաղաքացիները դրսևորել են ագրեսիվ վարքագիծ, չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և հնչեցրել են հայհոյանքներ:
 
Անձը պարզելու նպատակով ոստիկանները փորձել են քաղաքացիներին բերման ենթարկել բաժին։ Վարորդը դիմադրելով՝ բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողներից մեկին՝ ձախ աչքի կոպի հատվածում պատճառելով մարմնական վնասվածք:
 
Քաղաքացիները իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար ժամը 05:25-ին, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Մալաթիայի բաժին և ներկայացվել տարածքային քննչական բաժին՝ հարցաքննության։ Բժիշկներն ստուգել են նրանց սթափության աստճանը, պարզվել է, որ բերման ենթարկվածները գտնվում են ալկոհոլային հարբածության վիճակում:
 
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել, 48-ամյա վարորդը՝ ձերբակալվել։
 
Կատարվում է նախաքննություն:
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք