Երգիչ Իգոր Նիկոլաեւի կորոնավիրուսային թեստի պատասխանը բացասական է. օերերս երկկողմանի թոքաբորբով դիմել էր հիվանդանոց. ՀԺ


Երգիչ Իգոր Նիկոլաեւի կորոնավիրուսային թեստի պատասխանը բացասական է. օերերս երկկողմանի թոքաբորբով դիմել էր հիվանդանոց. ՀԺ

  • 30-03-2020 12:54:45   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Հայկական ժամանակ Հայտնի կոմպոզիտոր, երգիչ, ՌԴ ժողովրդական արտիստ Իգոր Նիկոլաեւի կորոնավիրուսային թեստի պատասխանը բացասական է։ Երգիչն ինքն է իստագրամյան իր էջում հայտնել այդ մասին:
 
«Երկար սպասված պատասխանը՝ COVID-19՝ «բացասական»։ Ես շատ շնորհակալ եմ ընկերներիս ու գործընկերներիս՝ անհանգստանալու եւ գոտեպնդման խոսքերի համար։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հավատում էին, որ այս ամենը դրական ավարտ կունենա։ Շնորհակալություն Կոմունարկայի հիանալի կոլեկտիվին՝ պրոֆեսիոնալիզմի, լավատեսության եւ հոգատարության համար։ Շնորհակալություն ընտանիքիս՝ սիրո, հավատի եւ լավատեսության համար»,- գրել է նա։
 
 
Հիշեցնենք՝ երգչին մարտի 26-ին Մոսկվայի գլխավոր հիվանդանոցում ախտորոշել էին երկկողմանի թոքաբորբ: Նա տենդի մեջ էր եղել: Ռուսական լրատվամիջոցները չէին բացառել երգչի՝ COVID-19 վիրուսով վարակվելու հավանականությունը: Նա արդեն անցել էր համապատասխան թեստավորումն ու սպասում արդյունքներին:
 
Նշենք, որ նույն գանգատներով հիվանդանոց էր դիմել նաեւ երգիչ Լեւ Լեշչենկոն: Հետազոտությունից հետո հաստատվել էր, որ նա վարակվել է կորոնավիրուսով: Իգոր Նիկոլաեւը վատ էր զգացել վարակված Լեւ Լեշչենկոյի հետ հանդիպումից հետո: 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը