Կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց չեն հերձի. քննարկում ԱԺ-ում


Կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց չեն հերձի. քննարկում ԱԺ-ում

  • 30-03-2020 12:37:05   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում այսօր ընդգրկված է նաև «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը։
 
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պարզաբանեց, թե ինչ են ենթադրում այս օրենքում կատարվող փոփոխությունները։
 
«Նախագծի հրատապությունը պայմանավորված է նրանով, որ ՀՀ-ում գործող ախտաբանաանատոմիական ծառայություններ մատուցող կազմակերպությունները չունեն կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահացած անձանց հերձում իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ և չեն բավարարում դրա համար նախատեսված միջազգային պահանջներին։  Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված հիվանդության վարակելիության աստիճանը դեռևս ամբողջությամբ բացահայտված չէ, ինչը կարող է հերձման արդյունքում առաջացնել վարակի տարածման անդառնալի հետևանքներ, ինչպես նաև բացահայտված չէ դիակի մեջ կորոնավիրուսային հիվանդության ապրելիության ժամանակահատվածը, անհրաժեշտ է ըստ բժշկական փաստաթղթերի կորոնավիրուսային հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքերում չիրականացնել հերձում»,- ասաց նախարարը։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը