Բակո Սահակյանը ցավակցել է Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ


Բակո Սահակյանը ցավակցել է Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ

  • 30-03-2020 12:56:17   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 30-ին ցավակցական հեռագիր է հղել ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ Պատրիկ Դեւեջյանի ընտանիքին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
 
Հեռագրում ասված է.
 
«Արցախում խոր ցավով տեղեկացանք ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ, մեծ հայրենասեր Պատրիկ Դեւեջյանի մահվան մասին։
 
Նա անգնահատելի ավանդ է ունեցել Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Հայ դատի պաշտպանության գործում, ըստ ամենայնի նպաստել Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանմանը, Արցախի հետ կապերի զարգացմանն ու  համազգային խնդիրների լուծմանը:
 
Պատրիկ Դեւեջյանի մահը ծանր կորուստ է բոլորիս համար:
 
Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում հանգուցյալի բոլոր հարազատներին ու մերձավորներին, մաղթում եմ տոկունություն ու ոգու կորով»:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play