Երկրաշարժ է գրանցվել Քարվաճառ քաղաքից 33 կմ դեպի հյուսիս-արևելք. ԱԻՆ


Երկրաշարժ է գրանցվել Քարվաճառ քաղաքից 33 կմ դեպի հյուսիս-արևելք. ԱԻՆ

  • 30-03-2020 17:10:35   | Հայաստան  |  Հասարակություն

Մարտի 30-ին՝ տեղական ժամանակով ժամը 16:09-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 12:09-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմիկ ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40․160 և արևելյան երկայնության 46․420 աշխարհագրական կոորդինատներով Քարվաճառ քաղաքից 33 կմ դեպի հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ:
 
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
 
Երկրաշարժը զգացվել  է Նոր Էրքեջ գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ:
 
 
Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ լրատվական ծառայությունը:
Նոյյան տապան  -   Հասարակություն