Կորոնավիրուս․ Եվրոպական Միությունը նեցուկ է Հայաստանին


Կորոնավիրուս․ Եվրոպական Միությունը նեցուկ է Հայաստանին

  • 30-03-2020 17:24:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ԵՄ հայաստանյան գրասենյակը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային համավարակի բռնկումներին ուղղված գլոբալ արձագանքման գործողությունների շրջանակներում, Եվրահանձնաժողովը սատարում է Արևելյան գործընկեր երկրներին և վերաբաշխել է 140 միլիոն եվրո աջակցությունն, այդ թվում՝ Հայաստանի առավել անմիջական կարիքների արձագանքման համար:
 
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության տարածած հաղորդագրության համաձայն՝  Հանձնաժողովը կվերաձևակերպի մինչև 700 մլն եվրո արժողությամբ ամբողջ տարածաշրջանում կիրառվող ֆինանսավորման գործիքների նպատակայնությունը, ուղղելով դրանք՝ ի նպաստ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամի սոցիալ-տնտեսական վնասների մեղմմանը:
 
«Շատ դժվարին ժամանակներ են ոչ միայն ԵՄ-ի, այլև մեր գործընկեր երկրների, նաև՝ Հայաստանի համար: Մենք պետք է անենք ամեն հնարավորը, որպեսզի մեղմենք կորոնավիրուսային համավարակի ազդեցությունը մարդկանց կյանքի և կենսակերպի վրա: Այսօրվա փաթեթը արձագանքում է ինչպես առողջապահական համակարգերի անհապաղ կարիքներին, այնպես էլ հասարակության առավել խոցելի խմբերի,  մասնավորապես՝ փոքր և միջին ձեռնարկությունների ավելի երկարաժամկետ կարիքների արձագանքմանը, որոնք կազմում են վեց երկրների տնտեսությունների ողնաշարը»,-նշել է  ԵՄ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին:
 
Արձագանք անհապաղ կարիքներին, մասնավորապես՝
 
Աջակցություն Հայաստանի առողջապահական համակարգին․ Գործընկեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի խնդրանքով, Հանձնաժողովը կարձագանքի անհապաղ կարիքներին՝ աջակցելով բժշկական սարքերի և անձնական պարագաների այդ թվում՝   բժշկական օդափոխիչների, լաբորատոր պարագաների, հավաքածուների, դիմակների, ակնոցների, բժշկական համազգեստի  և անհատական պաշտպանիչ համազգեստների մատակարարմանը։ Եվրահանձնաժողովն աշխատում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ` 30 միլիոն եվրո արժողությամբ աջակցության փաթեթ տեղակայելու նպատակով և ապահովելու, որպեսզի առաջիկա շաբաթների ընթացքում այդ անհրաժեշտ պարագաները համատեղ կարգով  ձեռք բերվեն և արդյունավետ մատակարարվեն վեց երկրների առողջապահական համակարգերին: Աջակցություն կտրամադրվի նաև բժշկական և լաբորատորիաների անձնակազմի վերապատրաստմանը և ավելի լայն հասարակության իրազեկման միջոցառումներին:
 
Աջակցություն ճգնաժամից առավել տուժած մարդկանց և քաղաքացիական գործընկերներին․  ԵՄ-ն  տարածաշրջանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար հասանելի է դարձրել ավելի քան 11,3 միլիոն եվրո ծավալով փոքր դրամաշնորհներ: Այս միջոցներն արդեն իսկ արձագանքում են անհապաղ կարիքներին՝ տարածաշրջանային «Արագ արձագանքման մեխանիզմ»  ընթացիկ ծրագրի միջոցով:  Մոտակա օրերին Հայաստանում կգործարկվի Կարմիր խաչի և այլ տեղական ՀԿ-ների հետ համատեղ ծրագրեր  ուղղված՝ տարեցների, անապահով ընտանիքների և հաշմանդամություն ունեցող անձանց աջակցությանը, այդ թվում մարզերում: Այս փաթեթի շրջանակներում մինչև ամառ Հանձնաժողովը կհայտարարի «Արևելյան գործընկերության համերաշխության ծրագիրը», որը կուղղվի բնակչության առավել տուժած հատվածների, քաղհասարակության կազմակերպությունների աջակցությանը, մասնավորապես՝ հատկացնելով ենթադրամաշնորհներ տեղական, ավելի փոքր կազմակերպություններին։ Միաժամանակ, ս․թ․ մարտի 25-ին հայտարարվել է ընդհանուր 3 միլիոն եվրո բյուջե Հայտամրցույթ՝ աջակցելու  քաղհասարակության կազմակերպություններին, որոնք նպաստելու են սոցիալական բարեկեցությանը, այդ թվում՝ COVID-19 համավարակի բռնկման հետևանքների վերականգնմանը։
 
Աջակցություն Հայաստանի տնտեսությանը, մասնավորապես՝ փոքր և միջին ձեռնարկություններին. ԵՄ-ն սերտ համագործակցում է Միջազգային ֆինանսական հաստատությունների (ՄՖՀ) ԵՄ անդամ պետությունների համապատասխան ֆինանսական կառույցների հետ՝ TEAM EUROPE ծրագրի ներքո ապահովելով համակարգված եվրոպական արձագանք իրական տնտեսությունների, ներառյալ ՓՄՁ-ների կարիքներին։
 
Այսպես՝  
 
Շարունաոկթյունը hetq.am կայքում
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը