Կոճապղպեղի կիլոգրամը 15.900 դրամ է դարձել․ չարաշահումներ ստեղծված իրավիճակում


Կոճապղպեղի կիլոգրամը 15.900 դրամ է դարձել․ չարաշահումներ ստեղծված իրավիճակում

  • 30-03-2020 17:38:18   | Հայաստան  |  Տնտեսություն

Շարունակվում են քաղաքացիներից ստացվող բողոք–նամակները:
 
Այս անգամ պիտի անդրադառնամ սննդամթերքի թանկացումներին:
Սույն նկարը քիչ առաջ եմ ստացել, բայց նույնաբովանդակ նամակներ եմ ստանում բազմաթիվ ապրանքների վերաբերյալ՝ հաց, կաթնամթերք, բանջարեղեն, միրգ և այլ առաջին անհրաժեշտության ապրանքներ:
Հրավիրում եմ ՀՀ Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Պետական Հանձնաժողովի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության ուշադրությունը՝ ուսումնասիրելու գնաճի օբյեկտիվ և սուբյեկտիվ կողմերը և թույլ չտալու ստեղծված ճգնաժամային իրավիճակում անբարեխիղճ տնտեսվարողներին չարաշահուներ իրականացնել:
 
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն