Անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն


Անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն

  • 30-03-2020 16:38:29   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
 
 
Զորամասերի հրամանատարական կազմի գործնական հմտությունները զարգացնելու նպատակով 1-ին զորամիավորումում մարտի 28-ին անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն:
 
Ստուգվել են անձնակազմի գործողությունները դաշտային պայմաններում, մարտի նախապատրաստման և վարման ընթացքում ստորաբաժանումների փոխգործակցության համակարգման՝ հրամանատարական կազմի կարողությունները: 
 
Զորավարժությանը ներգրավված զինծառայողները խոցել են պայմանական հակառակորդի բոլոր թիրախները, անձնակազմը ցուցադրել է բարձր պատրաստություն: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն