Մնա տանը, վճարիր և փոխանցիր անհպում. Idram-ի և IDBank-ի համատեղ թվային հարթակն արդեն իրականություն է


Մնա տանը, վճարիր և փոխանցիր անհպում. Idram-ի և IDBank-ի համատեղ թվային հարթակն արդեն իրականություն է

  • 31-03-2020 12:50:44   | Հայաստան  |  Ֆինանսներ

 
 
«Մնա տանը, վճարիր և փոխանցիր անհպում»,- ասում են Idram-ն ու IDBank-ը և շուկային ներկայացնում անձնական ֆինանսների կառավարման ոլորտում  նմանը չունեցող ամբողջական գործիքակազմ, որը նոր նշաձող է սահմանում ֆինանսական շուկայում։ Wallet and Banking կարգախոսով երկու ընկերությունների համատեղ թվային հարթակն առաջարկում է համալիր ծառայություններ, իսկ դա նշանակում է, որ Ձեր առօրեական ֆինանսական բոլոր գործարքները կարող եք կատարել առանց տնից դուրս գալու, որը առավել կարևոր է ներկա իրավիճակում։ 
 
Այսպիսով, Idram հավելվածով և idbanking.am հարթակով հնարավոր է՝ 
 
Առցանց դառնալ հարթակի հաճախորդ՝ անցնելով հեռահար նույնականացում հաշված վայրկյանների ընթացքում
 
Օգտվել QR և NFC տեխնոլոգիաներով անհպում վճարման մոտ մեկ տասնյակ լուծումներից, որոնք լիովին բացառում են կանխիկ գումարի հետ շփումը և, առհասարակ, դրա անհրաժեշտությունը։ Այս պահին արդեն կարող եք օգտվել 2,000-ից ավել վաճառակետերից, այդ թվում՝ սուպերմարկետներից, դեղատնային և առաքման գրեթե բոլոր ցանցերից ու ծառայություններից, սննդի և առաջին անհրաժեշտության ապրանքների այլ վաճառակետերից՝ հեռահար վճարման տարբերակով։
 
Կատարել գնումներ ավելի քան 200 առցանց խանութներից մի քանի պարզագույն քայլով
 
Կատարել ակնթարթային վճարումներ ավելի քան 250 ծառայությունների դիմաց՝ կոմունալ, հեռահաղորդակցություն, հարկեր, վարկեր, հաշիվների համալրում և մի շարք այլ ծառայություններ։
 
Ավտոմեքենայի համար վճարումներ կատարել, և կնքել ԱՊՊԱ պայմանագրեր՝ ցանկացած ապահովագրական ընկերության հետ
 
Ցանկացած բանկային քարտ կցել Idram դրամապանակին, և գործարքներ իրականացնել
 
Idram հաշիվների միջև, ինչպես նաև Idram-ից Rocket քարտ փոխանցումներ կատարել առանց միջնորդավճարի։
 
Գումարի վերադարձ (քեշբեք) ստանալ՝ գործընկերների մոտ անհպում վճարումներ իրականացնելիս (գործընկերների ցանկին ծանոթացեք այստեղ)
 
Բանկային քարտ պատվիրել անմիջապես հավելվածից
 
Բացել խնայողական, ընթացիկ հաշիվներ, նաև արտարժույթով
 
Մինչև 5,000,000 դրամ հրթիռային արագությամբ վարկ ստանալ, վարկերի մարումներ և բանկային փոխանցումներ իրականացնել հաշված վայրկյանների ընթացքում
 
Արագ փոխանցումների համակարգով գումար ստանալ Ձեր նախընտրած բանկային կամ քարտային հաշվին մի քանի պարզ գործողությամբ
 
Այս ծառայություններից օգտվելիս վճարման եղանակ կարող է հանդիսանալ ինչպես դրամապանակի հաշվեկշիռը, այնպես էլ կցված ցանկացած բանկային քարտը, իսկ IDBank-ի հաճախորդ լինելու պարագայում` նաև Ձեր բանկային ցանկացած հաշիվը ։ 
 
#Մնացեքտանը․ թվային հարթակի բոլոր առավելություններից օգտվելու համար ընդամենը պետք է ներբեռնել հավելվածը և անցնել հեռահար նույնականացում։ 
 
«Մենք դեռևս անցած տարի հայտարարեցինք IDBank-ի հետ համատեղ բաց թվային հարթակի գործարկման մասին, որի առաջին պրոդուկտներից էր Rocket քարտը։ Wallet and Banking-ը այդ հարթակի զարգացման մյուս մակարդակն է,  ժամանակի հրամայականն է և մեր բազմաթիվ հաճախորդների ամբողջական պահանջմունքները բավարարելու միակ ուղին։ Սա մեկ միասնական գործիք է բոլոր տեսակի վճարային, փոխանցումների և այլ ֆինանսական ծառայություններից օգտվելու համար, որն ամբողջովին բացառում է բանկեր հաճախելու, կանխիկի հետ շփվելու և անձնական ֆինանսների կառավարման գործընթացում ֆիզիկապես ներգրավված լինելու անհրաժեշտությունը: Ի դեպ, մենք օրեր առաջ Idram հաշվից մեկ այլ Idram հաշվին կատարվող փոխանցումների միջնորդավճարը չեղարկեցինք` նպաստելով նաև անկանխիկ փոխանցումների հավելյալ խրախուսմանը․ դա միմյանց գումար փոխանցելու ամենահարմար գործիքներից մեկն է այս պահին», - տարածած հաղորդագրության մեջ նշել է Idram ընկերության տնօրեն Արսեն Քդենյանը` ևս մեկ անգամ հայտնելով, որ Idram-ը նման ձևաչափով համագործակցությունների համար բաց է բոլոր հետաքրքրված ֆինանսական կառույցների համար։  
 
IDBank-ի թվային Բանկինգի տնօրեն Սերգեյ Առաքելյանը նշել է, որ Բանկի հաճախորդներն արդեն տևական ժամանակ է օգտվում են հարթակում տրամադրվող բանկային ծառայություններից, որոնց ցանկը, սակայն, ավելի ամբողջացավ։ «Եթե Ձեզ անհրաժեշտ է քարտ պատվիրել, վարկ ստանալ կամ մարել, խնայողական կամ ընթացիկ հաշիվ բացել, կառավարել Ձեր հաշիվները ու ստանալ մի շարք այլ բանկային ծառայություններ, ապա այդ ամենն արդեն հասանելի է ցանկացած պահին և ցանկացած վայրում՝ Idram հավելվածի և idbanking.am հարթակի միջոցով մի քանի պարզագույն քայլով։  Ես վստահորեն և հաճույքով կարող եմ նշել, որ մեր համագործակցության ձևաչափը Idram-ի հետ Հայաստանյան շուկայում առաջին բաց բանկինգի (open banking) օրինակն է, և մեր հաճախորդներին Idram-ի և IDBank-ի հետ համագործակցության շրջանակում շուտով սպասվում են այլ հաճելի նորություններ ևս։ Հարթակի օգտատերերին խորհուրդ եմ տալիս հետևել թարմացումներին՝ նոր առավելություններից առաջինն օգտվելու համար»,- ասել է Սերգեյ Առաքելյանը։
 
IDBank-ի և Idram-ի միասնական թվային հարթակն, այսպիսով, Ձեր անձնական ֆինանսների հեռավար կառավարման ամենալայն գործիքակազմն է։ 
 
IDRAM-Ն ՈՒ IDBANK-Ը ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ 
 
Նոյյան տապան  -   Ֆինանսներ