Հայաստանում կորոնավիրուսային դեպքերի թիվն ավելացել է 50-ով՝ հասնելով ընդհանուր 532-ի


Հայաստանում կորոնավիրուսային դեպքերի թիվն ավելացել է 50-ով՝ հասնելով ընդհանուր 532-ի

  • 31-03-2020 13:28:17   | Հայաստան  |  Հասարակություն

Մարտի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 50 նոր դեպք: Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասավ 532-ի: 
 
Ինչպես տեղակացնում է Հայկական միասնական տեղակատվական կենտրոնը, 50 նոր դեպքերից 23-ը գտնվել է կարանտինում, 24-ը հաստատված դեպքի կոնտակտավոր է, 3 դեպքի շփման շրջանակը պարզվում է:
 
Հիշեցնենք, որ մինչ այս պահը Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ մահվան 3 դեպք, փաստացի առողջացել է 30 անձ, իսկ բուժվողների ընդհանուրը թիվը 499 է: 
 
Հայաստանում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է հայտարարված, իսկ մարտի 24-ից մինչև մարտի 31-ը ՀՀ ողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն