«Առաջարկում եմ բարձրաստիճան պաշտոնատար անձանց պարգևատրումների ֆոնդի միջոցները հաջորդ ամսվանից ուղղել կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերին». Էդմոն Մարուքյան


«Առաջարկում եմ բարձրաստիճան պաշտոնատար անձանց պարգևատրումների ֆոնդի միջոցները հաջորդ ամսվանից ուղղել կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերին». Էդմոն Մարուքյան

  • 31-03-2020 16:15:15   | Հայաստան  |  Տնտեսություն

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ համաճարակի տարածման հետևանքով ինչպես համաշխարհային, այնպես էլ Հայաստանի Հանրապետության տնտեսական ցուցանիշները շարունակում են սրընթաց անկում ապրել և, ըստ մասնագետների կանխատեսումների, դեռ ավելի են ընկնելու, միաժամանակ հայտնի չէ, թե հատկապես ընթացիկ տարում որքան կկազմի պետական բյուջեի պակասուրդը՝
 
ա ռ ա ջ ա ր կ ե լ  ե մ
 
քաղաքական, վարչական, հայեցողական և ինքնավար պաշտոններ զբաղեցնող բարձրաստիճան պաշտոնատար անձանց պարգևատրումների (այսպես կոչված «30%-ների») ֆոնդի միջոցները հաջորդ ամսվանից ուղղել կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերին։
 
Կառավարության պատասխանն ստանալուն պես այն կհրապարակեմ այստեղ»։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն