Ուկրաինայի հայերը ակտիվորեն մասնակցում են կորոնավիրուսի տարածմանը հակազդելու միջոցառումներին


Ուկրաինայի հայերը ակտիվորեն մասնակցում են կորոնավիրուսի տարածմանը հակազդելու միջոցառումներին

  • 01-04-2020 12:03:37   | Ուկրաինա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ուկրաինայի հայկական համայնքները ակտիվորեն ներգրավված են կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացում, հայտնում է AnalitikaUA.net-ը:
 
Մարզային համայնքներում ստեղծվել են համակարգող կենտրոններ և շտաբեր՝ կարիքավորներին օգնության արդյունավետ կազմակերպման համար:
 
Ձևավորվում են վարակի բարձր ռիսկի ենթակա անձանց ցուցակներ, անմիջական օգնություն ցուցաբերելու նպատակով մարզերում ներգրավվել են երիտասարդական կազմակերպությունների և համապատասխան ոլորտների ներկայացուցիչներ, հիմնականում բժիշկներ: Աշխատանքների մեջ ակտիվորեն ներգրավված են նաև գործարար ոլորտի ներկայացուցիչները: Բոլոր կարիքավորներին բաշխվում են համապատասխան դիմակներ, հակասեպտիկներ, դեղամիջոցներ և սննդի փաթեթներ: Իրականացվում են զանգվածային տեղեկատվություն և խորհրդատվական աշխատանքներ:
 
Ուկրաինայի հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը հանդես է եկել կոչով՝ կապված կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի հետ: Շնորհակալություն հայտնելով տարածաշրջանային համայնքներին, որոնք այս օրերին աջակցություն են ցուցաբերում բոլոր կարիքավորներին:
 
Օրերս ՀՀ պատվավոր հյուպատոս Նորիկ Գևորգյանը  Տերնոպոլի համալսարանական հիվանդանոցին հանձնեց դեղամիջոցներ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play