Բժշկական սարքավորումներ տեղափոխող ռուսական ինքնաթիռը մեկնել է ԱՄՆ. ՏԱՍՍ

01-04-2020 11:03:59   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
Կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացի շրջանակում բժշկական սարքավորումներ, պարագաներ տեղափոխող ռուսական ինքնաթիռը մեկնել է ԱՄՆ:
 


ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ  ինքնաթիռով ԱՄՆ են ուղարկվում նաև բժշկական դիմակներ:
 
Ավելի վաղ ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչը տեղեկացրել էր,
որ ինքնաթիռի ժամանմանը սպասում են ապրիլի 1-ին: Իշխանությունները մտադիր են անմիջապես գործի մեջ դնել բոլոր անհրաժեշտ սարքավորումները, որոնք կանցնեն համապատասխան ստուգում:
 
ԱՄՆ-ին օգնություն տրամադրելու մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նաագահ Դոնալդ Թրամփը պայմանավորվել են մարտի 30-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում:
 
 
 
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 244 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար