COVID-19. ԱՄՆ-ում վարակվածների թիվն անցել է 188 հազարը


COVID-19. ԱՄՆ-ում վարակվածների թիվն անցել է 188 հազարը

  • 01-04-2020 11:08:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվը մոտենում է 860 հազարի: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 42 հազարը: Ապաքինվածների թիվը կազմում է 178 հազար 335: Վարակվածների 95 տոկոսի մոտ հիվանդությունն ընթանում թեթև, 5 տոկոսի մոտ՝ ծանր:
 
Վիրուսից վարակվածների թվով առաջին տեղում հայտնված ԱՄՆ-ում 188 հազար 592 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվն անցել է 4 հազարը: Վարակվածության ցուցանիշով երկրորդ տեղում Իտալիան է, այստեղ հաստատված դեպքերի թիվը 105 հազար 792-ն է: Իտալիան աշխարհում առաջինն է մահացածների թվով: Կորոնավիրուսից այստեղ մահացել է 12 հազար 428 մարդ:
 
Շրջանցելով Չինաստանին՝ վարակվածների թվով երրորդ տեղում է հայտնվել Իսպանիան: Այստեղ հաստատված դեպքերի թիվը 95 հազար 923 է: Մահացածների ընդհանուր թիվը 8 հազար 464 է:
 
Վարակվածների թվով չորրորդ տեղում հայտնված Չինաստանում հաստատված դեպքերի թիվը 81 հազար 554 է: Այստեղ հաստատված նոր դեպքերի թիվը 36 է: Ապաքինվել է 76 հազար 238 մարդ:
 
Կորոնավիրուսից վարակվածության ցուցանիշով Չինաստանին հաջորդում է Գերմանիան: Այստեղ հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 71 հազար 808 է: Մահացել է 775 մարդ: Գերմանիային հաջորդում է Ֆրանսիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը 52 հազար 128 է: Մահերի թիվը 3 հազար 500-ից ավելին է:
 
Իրանում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 44 հազար 605 է: Մահացածների ընդհանուր թիվը 2 հազար 898 է:  Մեծ Բրիտանիայում վարակվածների ընդհանուր թիվը 25 հազար 150 է, Շվեյցարիայում՝ 16 հազար 605 է:
 
Վրաստանում կորոնավիրուսով վարակվածության հաստատված 110 դեպք կա, Ռուսաստանում` 2 հազար 337, Թուրքիայում՝ 13 հազար 531: Մեկ օրում 100-ից ավելի նոր դեպքեր են գրանցվել Իսրայելում, Պակիստանում, Մեքսիկայում, Հնդկաստանում, Թայլանդում, Հարավային Կորեայում և այլն:
 
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվը հասել է 200-ի:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play