Արդարադատության նախարարությունը գործարկել է էլեկտրոնային կառավարման նոր գործիք՝ www.e-rights.am հարթակը
01-04-2020 11:54:00 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Կառավարության գործունեության թափանցիկության ու հաշվետվողականության ապահովման նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունը ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ մշակել է http://e-rights.am/ հարթակը։
Հարթակը հնարավորություն է ընձեռում․
-առցանց ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությանը և դրանից բխող Գործողությունների ծրագրին,
-միջոցառումների իրականացման ընթացքին,
-հրապարակել պետական մարմինների կողմից ներկայացված հաշվետվությունները,