Մթերքի գները Իջևանում


Մթերքի գները Իջևանում

  • 01-04-2020 14:02:00   | Տավուշի մարզ  |  Հասարակություն

Կորոնավիրուսի հետ կապված պանդեմիայից՝ վաճառողները թանկացրել են վաճառվող  բանջարեղենի, մրգերի գները։
 
Իջեւան քաղաքում բանջարեղենից միայն թարխունը չի թանկացել, մնացած կանաչեղենի գները բարձրացել են։ Նարնջի մեկ կիլոգրամի գինը նախկինում 400 դրամ էր, այժմ այն Իջեւանում վաճառվում է 750 դրամով։ Բանանի մեկ կիլոգրամի գինը 500 դրամից դարձել է 700 դրամ։ Բնակիչները դժգոհությամբ են արձագանքում գների թանկացմանը։
 
Ներկայացվող լուսանկարները արվել են ապրիլի 1-ին, Իջեւանում, Progress ՀԿ նախագահ Գեղեցիկ Գուլակյանի կողմից։

 

tesankyun.am

 

 

 

 

Նոյյան տապան  -   Հասարակություն