Մոռանանք մեր եսասիրությունն ու ինքնասիրությունը. եկել է «Կորոնա» կոչված հրեշի դեմ միաբանության, փոխակերպման պահը


Մոռանանք մեր եսասիրությունն ու ինքնասիրությունը. եկել է «Կորոնա» կոչված հրեշի դեմ միաբանության, փոխակերպման պահը

  • 01-04-2020 15:01:50   | Հայաստան  |  Վերլուծություն

ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ՄԵՐ ԸՆԴՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
 
Ես  խոստացել էի խոսել Վաղվա օրվա մասին, բայց դա անել առանց Այսօրվա և Երեկվա մասին խոսելու, անիմաստ է: Այսօրվա օրը լցված է «Կորոնա» վիրուսով, որն էլ անողոքաբար ընկել է մեր Տատիկ-Պապիկների ետևից: Առանց նրանց մեր կյանք, մեր այսօրվա և վաղվա օրերը դատարկ են: Մենք բոլորս գալիս ենք մեր մանկությունից, մեր մանկությունից ենք բերում մեր բնավորություններն ու սովորությունները,  մեր կարողություններն ու հմտությունները; Կարողության և հմտության  մասին գրելիս՝ ես միշտ հիշում եմ երջանկահիշատակ  Արամ Բալյանին,  «Մանկավարժության մեթոդիկա» դասավանդող իմ դասախոսին: Նա երբեք այս երկու բառերն առանձին չէր օգտագործում: Ուրեմն կան հասկացություններ, որոնք  սերտորեն կապված, միահյուսված են միմյանց հետ, ինչպես ասենք մեր մանկությունը մեր Տատիկ- Պապիկների հետ: Այդ նրանք են մեզ ծնել, մեծացրել,  մարդամեջ մտցրել:Մեր ծնողները, գիտեմ, մեր հայրերն ու մայրերն են, բայց նրանց իրար հետ կապող հանգույցը մեր Պապիկ-Տատիկների ձեռքում է եղել, նրանք դա արել են ամենայն խստությամբ և պատասխանատվության բարձ զգացումով, թեև այս վերջին բառերից կուսակցան, կոմունիստական ժամանակների համուհոտ է գալիս, բայց իրականում իսկապես  մեր Պապիկ-Տատիկները աղջիկ-տղա տալ առնելուց  առանց  մինչև յոթը պորտը  ուսումնասիրելու, նրանց սորտը, սոյը մանրամասնորեն  դնդղելու, վերլուծելու, հանգուցալուծում չեն տվել այդ հարցին; Այդպես են ձևավորվել հայ ընտանիքները, և հենց դրանից  են սնվել  հայի ուժի, կենսագործունեության, գոյապահպանության աղբյուրները;  
     Հիմա այս վիրուսն ընկել է մեր Պապիկ-Տատիկների ետևից, որ ի՞նչ անի: Հային աշխարհն է ճանաչում,  այս «Կորոնչիկը»  տեղը չի բերում երևի; Դեռևս անցած դարի սկզբներին Բրիտանիայից եկած մի հանճարեղ մարդ Ջորջ Բայրոն  անունով մի որոշ ժամանակ ապրելով սուրբ  Ղազար կղզում, մոտիկից ճանաչում է այնտեղ բնակվող հայերին, ծանոթանում նրանց նիստուկացին,  գրում է 
   «Այս ազգը ենթարկվել է աքսորի և հալածանքի հավասար հրեաների և հույների, բայց չի չարացել առաջինների պես և չի դարձել ստրկաքարշ երկրորդների պես: Այս ազգը ձեռք է բերել հարստություն առանց վաշխառության: Դժվար է գտնել մի այնպիսի ազգի ձեռագիր, որը այսքան հանցագործությունների միջով է անցել, բայց մնացել է այսքան անարատ: Բայց ինչպիսին էլ, որ լինի նրանց ճակատագիրը, իսկ այն մինչև այս շատ տխուր է, ինչ էլ, որ նրանց չսպասի ապագայում՝ իրենց երկիրը պետք է միշտ լինի ամենահետաքրքիրներից  մեկն աշխարհում, իսկ նրանց լեզուն ավելի գրավիչ լինելու համար հարկավոր է ավելի խորը ուսումնասիրել: Եթե գրվածքը ճիշտ է վերծանվում, ապա դրախտը եղել է հենց Հայաստանում, որը վճարել է նույնքան թանկ, որքան Ադամի սերունդները: Հենց այնտեղ ջրերը ետ քաշվեցին ջրհեղեղից հետո և այնտեղ բաց թողնվեց աղավնին: Բայց կարծես դրախտի անհետացման հետ սկսվեցին այս ազգի դժբախտությունները: Չնայած, որ ժամանակին այն հզոր թագավորություն էր՝ այն շատ հազվադեպ էր անկախ: Պարսկական սատրակներն ու թուրքական փաշաները հավասար չափով մեղսակից են այն երկրամասի քայքայմանը, որտեղ Աստված ստեղծեց մարդուն իր տեսքով և իր էությամբ»: 
 
    Վաղաժամ է խոսել Վաղվա օրվա մասին, քանզի ինչ էլ խոսենք, Վաղվա օրը միևնույն է՝ Այսօրվանից է սկսվելու; Այսօր մեր կյանքը տագնապով, վախով, սարսափով է լցված, ինչպես ողջ աշխարհում;  Մենք նույնպես, երբ որևէ հարցի պատասխանը չենք գտնում, նայում ենք վերև: Հիշում եմ մանկությանս տարիներին, թե ինչպես էր  մեր դռան առաջ իր ճուտիկների հետ ծվարած հավը իրենց առջև դրված թասից ջուր խմելիս գլուխը վերև  բարձրացնում, ձագերը հետևում էին մոր շարժմանը,  ֆիլհարմոնիկ նվագախմբի և դիրիժորի աշխատանքային տեսարան էր հիշեցնում: Ես ուզում էի հասկանալ, թե ինչու էին այդպես ներդաշնակորեն գլուխները վերև բարձրացնում հավը և իր ճուտերը, դիմեցի քիչ հեռու իր գործն անող տատիկիս: Նա իմ հարցին պատասխանեց  
-Հավերն էլ մարդկանց նման ջուր խմելիս վերև են նայում;
-Բայց ինչո՞ւ;
Ես մի քանի անգամ,  ինչպես հատուկ է փոքրիկներին, կրկնում էի իմ «Ինչուները»; Տատիկս երևում էր պատասխան չէր գտնում, այդ թվերին ոչ համացանց կար և ոչ Գուգլ, որ փնտրեր խելքի մոտ մի պատասխան գտնելով, գոհացներ ինձ, և նա խոր հոգոց հանելուց հետո, ասաց
-Հավերն Աստծուն իրենց գոհություն են հայտնում, որ ջուր է տվել, որ  ծարավից չկոտորվեն;
-Բայց այդ ջուրը դու էիր տվել, տատիկ,Աստվածն այստեղ ի՞նչ գործ ուներ:
-Այդ ջուրը Աստվածն էր ինձ տվել, ես էլ նրանց եմ տվել;
Այստեղ ես իմ մանկական խելքով եզրակացրի, որ այն ամենը,  ինչ մենք ունենք և պիտի ունենանք Աստծո տուրքն է և պիտի մեր գոհությունը հայտնենք  նրանից;  Հետո հասկացա, որ հաճախ մարդիկ շատ հարցերի պատասխաներ, եթե չեն գտնում, գցում են Աստծո վրա:
Հիմա էլ, երբ մարդիկ չեն կարողանում գտնել, թե ինչն էր պատճառը կամ ում ստեղծածն էր  այս «Կորոնա»- վիրուսը, գցում են Աստծո վրա, ինչն արեցի նաև ես իմ նախորդ ստատուսներից մեկում: Ուրեմն եթե «Կորոնան»  որպես Աստծո տուրք է մեզ տրված,     պիտի մեր գոհությունը հայտնե՞նք; 
Այո, մենք՝ հայերս, գոհ պիտի լինենք, որ մեր երկիր այս հրեշը չթափանցեց ոչ թե այն ժամանակ, երբ, ինչպես ասում են շունը տերը չէր ճանաչում, երբ  առաջնորդ էինք կարգել մեր գլխին մեկին, ում բերանից մինչև մի խոսք էր դուրս գալիս մեր լսողական ապարատը լարումից կախվում, շարքից դուրս էր գալիս, հիշենք Պոզների հետ նրա հարցազրույցը, իսկ հիմա այս մեկը, որ ունենք առիթներ է ման գալիս , որ մեզ հետ խոսի, համոզի, հանգստացնի, որ իրար չխառնվենք, որ նա քուն ու դադարը կտրել, մեզնով է ապրում և մեզ ապրեցնում; Աշխահն այսօր միավորվում, միաբանվում է այս բազմագլուխ «Կորոնա»կոչված հրեշի դեմ:Մենք էլ ենք այս աշխարհի բնակիչ, մոռանանք մեր եսասիրությունն ու ինքնասիրությունը, մեր հին ցավերն ու դարդերը, մեզնից ոմանք թող մոռանան իրենց  անհատակ հարստություններն ու անսանձելի իրավունքները, որ ունեին իրենք  տարիներ առաջ և պահել, պահպշտել էին յոթ գոմշի կաշվով ծածկված հորերում, եկել է մեծ վտանգի դեմ մեր ազգի միաբանության, փոխակերպման պահը:
   «Հայաստան երկրի մասին մտածելիս ամեն հայ իր հոգում պահած երազանքներ և տեսիլքներ ունի: Եթե ուզում են այս ազգին ճանաչել, պետք է նրան տեսնել ոչ միայն տոնական հաղթերթի պահերին, այլև աղետի ու օրհասի: Այս ազգը փոխակերպվելու (տրանսֆորմացիայի) ենթակա հազվագյուտ ունակություն ունի: Անտարակույս վստահությամբ կարելի է ասել, որ այդ պահերին նրա նսեմը դառնում է վսեմ, հրեշը` հրեշտակ, թագավորը՝ ծառա, նկունը` ահեղ, խենթը` խելամիտ, հիմարը` իմաստուն, ինքնասերը` տարասեր (ալտրուիստ), ըմբոստասերը՝ խաղաղասեր: Այս ազգի մարդիկ՝ աշխարհի փրկության զգայապատրանքով տարված, մահվան մահճում անգամ ինքնամոռաց և անուղղելի երազողներ են: Գուցե իսկապես նրանց ծագումնաբանական գաղտնագիրը անվերծանելի է, ու Ավետյաց երկիրը նրանցն է, իսկ Գողգոթայի ճանապարհը նրանց երկրի միջով է անցել» ,- հատված իմ ԿՌԱՊԱՇՏՆԵՐԸ գրքից: 
 
Հաջորդիվ  «ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՅԵՐԸ» իմ էսսեն՝ տպագրված ՀԱՅԿԱԶՈՒՆՆԵՐ ամսագրում:
 
Հրազդան TV հիմնադիր-տնօրեն 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play