Առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների. Արսեն Թորոսյան


Առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների. Արսեն Թորոսյան

  • 01-04-2020 15:22:35   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել. 
 
Հարգելի գործընկերներ, սիրելի բուժաշխատողներ
 
Այս լարված և ծանր օրերին մեր ժողովուրդը ավելի շատ ունի ձեր բոլորի կարիքը:
 
Կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը կարիք ունի բուժաշխատողների, առանց որոնց հնարավոր չի լինի այդ բժշկական կենտրոններում բուժել կորոնավիրուսով հիվանդանցած մեր քաղաքացիներին:
 
Այդ համակարգը ոտքի կանգնեցնելու և ամբողջ թափով գործարկելու համար մեզ անհրաժեշտ են մինչև 55 տարեկան հետևյալ մասնագիտությամբ բուժաշխատողները, որոնք կարճատև վերապատրաստում կանցնեն հատուկ կորոնավիրուսային հիվանդության բուժման սկզբունքների վերաբերյալ և կանցնեն աշխատանքի կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող ԲԿ-ներից որևէ մեկում.
 
- ընդհանուր կամ թերապևտիկ պրոֆիլի բժիշկներ (այլ պրոֆիլի բժիշկներ նույնպես կարող են դիմել),
- լաբորատոր գործ մասնագիտությամբ բժիշկներ,
- ռեանիմատոլոգներ,
- բուժքույրեր,
- մայրապետեր:
 
✅ Դիմելու համար խնդրում եմ ձեր ինքնակենսագրականները ուղարկել hr@moh.am էլ.հասցեով կամ զանգահարել 060808003 (ներքին 3101, 3102) կամ բջջային 091190875 հեռախոսահամարներով:
 
Հ.Գ. կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլոր բուժաշխատողներին իրենց նվիրական գործի համար:
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն