Սուրբ ԳրիգորԼուսավորիչ ԲԿ-ի բուժանձնակազմից աշխատանքային գործուղման են գնացել Նորք ինֆեկցիոն

01-04-2020 16:51:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հաշվի առնելով նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը` մասնագիտական փոխօգնության շրջանակներում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնը  մարտ ամսից «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց  է գործուղել բժիշկների, բուժքույրերի, կրտսեր բուժանձնակազմի աշխատակիցների և շտապօգնության մեքենայի վարորդների:
 

«Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին աշխատանքային գործուղման մեջ են  բժիշկ ռեանիմատոլոգ` Արմեն Ասլանյանը, Տիգրան Վարդանյանը, Սամվել Միրիբյանը, սրտաբան Նոնա Ասատրյանը, հոգեբան Արթուր Եղիազարյանը, բուժքույր` վերակենդանացման բաժանմունքից`Աննա
Սուքիասյանը, Ինեսսա Սուքիասյանը, Շուշանիկ Մարտիրոսյանը, Մարիամ Աբրահամյանը, Մարինե Համբարձումյանը, Ելենա Ալեքսանյանը
 
«Նորք» ինֆեկցիոն հիվանադանոցում պարբերաբար խորհրդատվություններ են մատուցում` Նեֆրոլոգիայի բաժանմունքի ղեկավար Սոնյա Փալանջյանը, Ընդհանուր վիրաբուժության բաժանմունքի ղեկավար Սերգեյ Միրզոյանը, վիրաբույժ  Տիգրան Բաբասյանը, ուրոլոգ Ղուկաս Մովսիսյանը, Գաստրոսկոպիստ Արտյոմ Դանիելյանը: Շնորհակալություն ենք հայտնում մարդկային կյանքեր փրկելու համար զօրուգիշեր պայքարող բոլոր բուժաշխատողներին` մաղթելով տոկունություն և բեղմնավոր աշխատանք:
 
 
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ
 
 
Նոյյան տապան   -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 247 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար