Ընտրություններին արձանագրված բարձր մասնակցությունը խոսում է այն մասին, որ արցախցիներն իսկապես կարևորում են իրենց քաղաքական իրավունքները և ազատությունները. Անի Սամսոնյան
Ընտրություններին արձանագրված բարձր մասնակցությունը խոսում է այն մասին, որ արցախցիներն իսկապես կարևորում են իրենց քաղաքական իրավունքները և ազատությունները. Անի Սամսոնյան
01-04-2020 16:11:31 | Հայաստան | Հասարակություն
Արցախում ընտրություններին արձանագրված բարձր մասնակցությունը խոսում է այն մասին, որ արցախցիներն իսկապես կարևորում են իրենց քաղաքական իրավունքները և ազատությունները:
Արցախում ապրիլի 1-ին հրավիրված ասուլիսի ընթացքում նման գնահատական հնչեցրեց ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:
Ըստ նրա՝ Արցախում ընտրությունները կայացել են մարտահրավերների ներքո և ցուցաբերված բարձր մասնակցությունը նշանակում է, որ արցախցիներն արժևորում և պատասխանատվություն են զգում սեփական իշխանություն ձևավորելու հարցում:
«Դուք գիտեք, որ աշխարհում համաճարակ է, նաև գիտեք, որ այս տարի երկու ընտրություններ կային համատեղ կարգով արցախցիների համար՝ դա օրենսդիր մարմնի ձևավորումն էր և նախագահի ընտրությունը: Նաև փոփոխություն էր կրել «Ընտրական օրենսգիրքը», և առաջին անգամ արցախցիներն օրենսդիր մարմինը ձևավորում էին համամասնական ընտրակարգով, սա ևս մարտահրավեր էր»,- նկատեց Ա. Սամսոնյանը:
Վերջինս, խոսելով ընտրատեղամասերում կատարված դիտորդական աշխատանքի մասին, նշեց, որ ինքը և իր գործընկերները դիտորդական առաքելություն են իրականացրել Մարտակերտի ընտրատեղամասերում և հայտնաբերել են ընթացակարգային խախտումներ:
«Առաջին պատճառներից այն է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է շարունակի ավելի ակտիվ աշխատել հանձնաժողովի անդամների հետ, կա վերապատրաստման լուրջ կարիք, և երկրորդն այն էր, որ կային իրավական բացեր, որը բնականաբար պետք է տկել, և բնական է, որ ամեն ընտրությունից հետո անհրաժեշտություն է լինում «Ընտրական օրենսգրքի» բարելավման աշխատանքներ տանել»,- փաստեց պատգամավորը՝ հույս հայտնելով, որ ընտրությունների երկրորդ փուլի ընթացքում այդ բոլոր թերությունները կշտկվեն: