ՀՀ ՔԿՀ-ներում այս պահին ոչ մի վարակակիր չկա, Հայաստանում էլ այնպիսի կրիտիկական վիճակ չէ, որ կալանավորներին համաներմամբ բաց թողնեն

01-04-2020 16:58:23   | Հայաստան  |  Հասարակություն
ՀՀ քրեակատարողական հիմնարկներում այս պահին ոչ մի վարակակիր չկա: 
 


Այս մասին ապրիլի 1-ին կառավարությունում հրավիրված ասուլիսի ընթացքում նշեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: 
 
Ըստ նրա՝ եղել են կալանավորներ, որոնք կորոնավիրուսի ախտորոշման թեստեր են հանձնել, սակայն բոլորի մոտ արդյունքը բացասական է եղել: 
 
«Քանի որ երկար ժամանակ շահարկվում
է այն հարցը, որ ՔԿՀ-ներում այլ երկրների օրինակով պետք է համաներում իրականացնել, որովհետև շատ վտանգավոր է և այլն, ես ընդամենը խորհուրդ եմ տալիս Իտալիայում, Իրանում բեռնվածության վիճակագրական տվյալներն ուսումնասիրել: 120, 150, որոշ երկրներում 200 տոկոս, իսկ Հայաստանում բեռնվածության ցուցանիշը 43, 44-ի շրջակայքում է: Այսինքն՝ մենք չունեն այնպիսի իրավիճակ, որ կրիտիկական համարվի և դիմենք այդպիսի ծայրահեղ միջոցների»,- ընդգծեց նախարարը՝ հավելելով, որ ՔԿՀ-ներում ամեն դեպքում կանխարգելիչ միջոցառումներ իրականացվում են տվյալ դեպքերին արագ արձագանքելու համար: 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան   -   Հասարակություն
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 1182 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար