Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի պատվիրակության հետ


Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի պատվիրակության հետ

  • 01-04-2020 17:48:57   | Արցախ (ԼՂՀ)  |  Մամլո հաղորդագրություն

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 1-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի պատվիրակության հետ՝ կառույցի ղեկավար Տիգրան Հակոբյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Միքայել Վիրաբյանը, քննարկվել են հեռահաղորդակցության ոլորտում Հայաստանի եւ Արցախի փոխգործակցությանը վերաբերող հարցեր: 
Բակո Սահակյանը ողջունել է երկու հայկական պետությունների կարգավորիչ մարմինների համագործակցության շրջանակներում համապետական ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում իրականացված հեռուստաընկերությունների եւ ռադիոընկերությունների մշտադիտարկումը՝ այն համարելով կարեւոր ու պահանջված:
 
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play