Անցակետերում կիրականացվեն մարդկանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու գործողություններ (տեսանյութ)


Անցակետերում կիրականացվեն մարդկանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու գործողություններ (տեսանյութ)

  • 01-04-2020 19:32:13   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն



Կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով պարետի որոշմամբ ՀՀ ողջ տարածքում մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքներ սահմանափակումները կշարունակեն մինչեւ ապրիլի 12-ը։
 
Ապրիլի մեկի ժամը 23:59-ից աշխատանքի գնացող անձինք պետք է ներկայացնեն նաեւ գործատուի կողմից լրացրած ձեւաթուղթ։ Վարակի տարածումը կանխելու նպատակով սահմանափակվել են մարդկանց ազատ տեղաշարժը ինչպես մարզերից մայրաքաղաք եւ հակառակը, այնպես էլ մարդկանց ազատ տեղաշարժը մարզից մարզ։
 
Որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով ապրիլի մեկին, ժամը 14-ից ոստիկանության եւ ԱԱԾ ծառայողները սահմանված վայրերում տեղակայված անցակետերում կիրականացնեն մարդկանց ու տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու գործողություններ։
 
Պարետի որոշումները խախտած անձինք կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության։
 
Ոստիկանության լրատվական ծառայություն
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն