Վահագն Աբգարյանի խափանման միջոցը՝ կալանքը փոխվեց. նա ազատության մեջ կլինի
01-04-2020 20:18:26 | Լոռու մարզ | Իրավունք
Արդարությունը հիվանդանում է, բայց չի մեռնում։
Այսօր երեկոյան Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց փոխել Վահագն Աբգարյանի խափանման միջոցը՝ կալանքի փոխարեն կիրառելով գրավ։
Վահագն Աբգարյանը 2 տարի 2 ամիս կալանքի տակ գտնվելուց հետո վերջապես ազատության մեջ կլինի։
Սա մեր կազմակերպության և փաստաբան Ինեսա Պետրոսյանի հերթական հաղթանակն է ընդդեմ Գլխավոր դատախազության ապօրինությունների ու մարդատյացության։ Ի տարբերություն դատախազության, դատավոր Ս. Գզոգյանը դրսևորեց մարդասիրական մոտեցում՝ հաշվի առնելով, որ Աբգարյանն ունի քրոնիկ հիվանդություններ, որը նրան խոցելի է դարձնում կորոնա վիրուսի տարածման պայմաններում։