Հարց ունեմ նախարարին. եթե ՔԿՀ-ներում վարակի դեպքեր հայտնաբերվեն, ո՞վ է լինելու դրա պատասխանատուն

01-04-2020 20:50:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը
ՀՀ-ՈՒՄ ՄԱՀԱՊԱՏԺԻ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԱՆՁԻՆՔ ՉԿԱՆ, ՀԱՄԱՆԵՐՈՒՄԸ ԵՎ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԱԶԱՏՄԱՆ, ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԱՌԱՎԵԼ ՔԱՆ ՀՐԱՏԱՊ ԵՆ․․․
 


Լսելով Արդարադատության նախարար Ռուսատամ Բադասյանի կողմից լրագրողների հարցերի պատասխանը, որ համաներման անհրաժեշտություն այս պահին չկա, չեմ կարող չարձագանքել։
Եթե իրավիճակային փոփոխություններով պայամանվորված ՔԿՀ-ներում
վարակի դեպքեր հայտնաբերվեն
, ո՞վ է լինելու դրա պատասխանատուն։
 
Անկախ ՔԿՀ-ների ծանրաբեռնվածությունից, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ կալանքի տակ գտնվող անձինք այնուամենայնիվ տեղափոխվում են դատարաններ նրանց տեսակցում են փաստաբաններ, կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ, և ի վերջո թե կալանավորված և թե պատիժ կրող անձինք պարբերաբար շփում են ունենում ՔԿՀ աշխատակիցների հետ, որոնք իրենց ծառայությունն են իրականցնում հերթափոխով։ Այսինք ցանկացած աշխատակից հաջորդ հերթափոխին կարող է իր հետ վարակ տանել ՔԿՀ։
Արդյոք նման պայմաններում կան երաշխիքներ, որ ՔԿՀ-ներում գնվող անձինք չեն կարող վարակվել նշված անձանցից։ Եվ արդյո՞ք իրավիճակի վաթարացման հետևանքով մենք այլ պատկեր չենք ունենա։
 
Այս պարագայում չեմ կարող չհիշեցնել, որ դեռևս գրեթե 20 օր առաջ կառավարությունը լուրջ չէր ընդունում համաճարակի վերաբերյալ նախազգուշացումները և այսօր ունենք այն ինչ ունենք։
 
Առավել տեղեկացվածները կարծում եմ շատ լավ գիտակցում են, որ պատիժ կրող անձանց մեծ մասը չունի այնպիսի իմունիտետ, որ դիմակայի համաճարակին, վերջին ժամանակներս չեն ստանում հանձնուքներ և անկախ նրանից, որ այս պահին սովամահ չեն լինում, բայց համենայդեպս չեն ստանում այնպիսի սնունդ, որը կբարձրացնի մարդու իմունիտետը։
 
Ինչքան էլ որ կանխարգելիչ միջոցներ կիրառվեն, պետք է հաշվի առնել, որ ՔԿՀ-ների խցերը աստված գիտի վերջին անգամ երբ են նորմալ ախտահանվել, չնայած, որ տեղեկություններ կան, որ համաճարակի հետ կապված որոշ ախտահանման գործընթացներ իրականացվել են, սակայն արդյոք դրանք բավարար են համաճարակը կանխարգելելու համար։
 
Նաև պետք է շատ լավ գիտակցենք, որ անկախ ՔԿՀ-ների ծանրաբեռնվածության աստիճանից, այնուամենայնիվ համաճարակի համար մեր ՔԿՀ-ները բավարար ծանրաբեռնված են համաճարակը արագ տարածվելու համար և աստված մի արասցե անգամ մեկ դեպք հայտնաբերվելու դեպքում համաներումն կամ խափանման միջոցները փոխելը նույնքան ուշացած են լինելու, որքան այսօր կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումները և դա կնմանվի խոտի դեզի հետ կրակով խաղալուն։
 
Ամենայն հարգաք տածելով մեր արդարադատության նախարարի հանդեպ և բարձր գնահատելով նրա կատարած աշխատանքը, այնուամենայնիվ մեկ հարց եմ ուզում ուղղել։
 
Հարգելի պարոն Բադասյան․ Արդյո՞ք վաղվա անդառնալի հետևանքները այսօրվա չկատարված քայլերի դատապարտման գրավականը չեն դառնալու։
 
Եվ չմոռանանք, որ Հայաստանի Հանրապետությունում մահապատժի դատապարտված անձինք, կամ մահապատիժ նախատեսող հոդվածներով մեղադրյալներ չկան․․․
 
https://nt.am/am/news/282115/
 
Հարգանքով
փաստաբան
 
 
Նոյյան տապան   -   Ի՞նչ է գրում մամուլը
Լուրեր Հայաստանից եւ Սփյուռքից

Կարդացել են 2378 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին
Միացեք մեր «Ֆեյսբուքյան» խմբին՝ մեր հաղորդումները քննարկելու եւ բանախոսներին հարցեր ուղղելու համար



Բաժանորդագրվեք «Նոյյան Տապան»-ի մեր էջերին«Յութուբում», «Ֆեյսբուքում» Եւ «Թվիթերում»` մեր հաղորդումներն անվճար դիտելու համար