Միասնական Ռուսաստանն ու Չինաստանի Կոմկուսը շնորհավորել են ՀՀԿ 30-ամյակը


Միասնական Ռուսաստանն ու Չինաստանի Կոմկուսը շնորհավորել են ՀՀԿ 30-ամյակը

  • 02-04-2020 10:35:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետական կուսակցության միջազգային գործընկերները  շնորհավորել են ՀՀԿ-ին՝ հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀԿ մամուլի ծառայությունից:
 
Միասնական Ռուսաստան (ЕДИНАЯ РОССИЯ) համառուսաստանյան կուսակցության ուղերձում, մասնավորապես, ասված է.
 
«Ի սրտե շնորհավորում ենք իր գոյության ողջ ընթացքում հայ ժողովրդի բարօրության համար գործունեություն ծավալած Հայաստանի Հանրապետական կուսակցությանն իր 30-ամյակի կապակցությամբ:
 
Ռուսաստանն ու Հայաստանը մշտապես կապված են եղել հատուկ հարաբերություններով: Այսօր ևս մեր երկրների միջև գործակցությունը կառուցված է իրավահավասարության, փոխադարձ հարգանքի և բացության վրա:
 
Մեր կուսակցությունների միջև հարաբերությունները համապատասխանում են միջպետական համագործակցության բնույթին: Նրանք ունեն փոխադարձ հետաքրքրվածության և վստահության բարձր մակարդակ:
 
Հանրապետականի բոլոր անդամներին մաղթում ենք հաջողություն, իսկ ձեր հրաշալի երկրին՝ խաղաղություն և բարեկեցություն»:
 
Չինաստանի Կոմունիստական կուսակցության շնորհավորական խոսքը.
 
«Ի սրտե շնորհավորում ենք ձեզ Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադրման 30-ամյակի առիթով: Վերջին տարիներին Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը և Հանրապետականը շարունակում են ընկերական հարաբերություններն ու համագործակցությունը, դրական ներդրում ունենալով հայ-չինական հարաբերությունների զարգացման մեջ:
 
Մենք պատրաստ ենք ապագայում ևս ամրացնել մեր շփումները և կապերը ձեր կուսակցության հետ, զարգացնել միջկուսակցական հարաբերությունների նոր տեսակ, որը բնութագրվում է, առկա տարբերություններով հանդերձ, միասնականությամբ, փոխադարձ հարգանքով և փորձի փոխանակմամբ, որպեսզի ամրացնենք մեր երկու երկրների ժողովուրդների միջև ավանդական ընկերությունը և բազմակողմանիորեն խրախուսենք միջպետական հարաբերությունները:
 
Հայաստանին մաղթում ենք բարգավաճում, իսկ ձեր ժողովրդին՝ երջանկություն և հաջողություն»:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն