Արցախյան ազատամարտի առաջին սերնդի մեր ներկայացուցիչներին եկել է համալրելու նոր սերունդ, որը նույնպես նույնքան վճռական պատրաստ է կանգնել սեփական հայրենիքի պաշտպանության դիրքերում. Նիկոլ Փաշինյան


Արցախյան ազատամարտի առաջին սերնդի մեր ներկայացուցիչներին եկել է համալրելու նոր սերունդ, որը նույնպես նույնքան վճռական պատրաստ է կանգնել սեփական հայրենիքի պաշտպանության դիրքերում. Նիկոլ Փաշինյան

  • 02-04-2020 11:15:03   | Հայաստան  |  Հասարակություն

Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, հայ ժողովուրդն ընդհանրապես պետք է վստահ լինի, որ այո Արցախյան ազատամարտի առաջին սերնդի մեր ներկայացուցիչներին՝ հայրենիքի պաշտպաններին եկել է համալրելու նոր սերունդ, որը նույնպես նույնքան վճռական պատրաստ է կանգնել սեփական հայրենիքի պաշտպանության դիրքերում: 
 
Այս մասին ապրիլի 2-ին կառավարության նիստից առաջ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ նշյալ հանգամանքն այլևս կասկածի տակ չէ
 
«2016 թվականի Ապրիլյան պատերազմի վերաբերյալ կան տարբեր գնահատականներ, ամենատարբեր կարծիքներ, բայց կարծում եմ, որ տեղի ունեցածը տվեց հարցերից ամենակարևորի պատասխանը: Իսկ հարցը հետևյալն էր, թե անկախության սերունդը որքանով է ի վիճակի պաշտպանել սեփական հայրենիքի անվտանգությունն ու ինքնիշխանությունը, և կարծում եմ՝  այդ պատասխանը պերճախոս կերպով տրվեց, որովհետև մեր անկախության սերնդի, իհարկե ոչ միայն նրանք, բայց երիտասարդները դարձան անօրինակ սխրանքների հեղինականեր»,- ընդգծեց նա: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Նոյյան տապան  -   Հասարակություն