Հասարակության համատարած հանսգտությունը ստեղծում է վտանգ, որ վարակի տարածման տեմպը կավելանա. Վարչապետը հորդորում է այդքան հանգիստ չվերաբերել իրավիճակին
02-04-2020 11:44:45 | Հայաստան | Հասարակություն
Հասարակության համատարած հանսգտությունը ստեղծում է վտանգ, որ վարակի տարածման տեմպը կավելանա:
Այս մասին կառավարության նիստի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ լսեց Առողջապահության նախարարի զեկույցը կորոնավիրուսի տարածման և հայտնաբերման վերաբերյալ վերջին տվյալների մասին:
Նշենք, որ երեկվա համեմատությամբ այսօր արձանագրվել է կորոնավիրուսի հաստատված 92 դեպք, իսկ ընդհանուր վարկվածների թիվը կազմում է 663:
Ըստ վարչապետի՝ երկրում տիրող իրավիճակի հետ կապված կա երկու ծայրահեղություն՝ խուճապն է, որի կարիքը չկա, երկրորդը՝ հասարակության համատարած հանգստությունը:
«Մենք սկզբնական շրջանում կարողացանք կանխել խուճապային երևույթները, բայց ոնց հասկանում եմ չափից ավելի շատ ենք կանխել այդ խուճապային երևույթները և հիմա չենք կարողանում մեր հանրությանը ետ բերել ինչ-որ մի հավասարակշռված վիճակի, որովհետև երկրում տիրում է համատարած հանդարտություն, հանգստություն, իհարկե դա լավ է զուտ սոցիալ-հոգեբանական տեսանկյունից, բայց համաճարակային տեսակետից դա պռոբլեմ է»,- նկատեց Ն. Փաշինյանը՝ դիմելով ժողովրդին լինել ավելի զգոն, պահպանել ինքնամեկուսացման կանոնները: