«Քաղաքացիներն ահազանգում են…». Հայտնաբերվել և ոչնչացվել են ժամկետանց վաֆլիներ


«Քաղաքացիներն ահազանգում են…». Հայտնաբերվել և ոչնչացվել են ժամկետանց վաֆլիներ

  • 02-04-2020 15:58:16   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
Օրերս Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն ահազանգ էր ստացել, որ Գյումրի քաղաքի կենտրոնական շուկայում գտնվող «Արջուկ» խանութում վաճառվում են ժամկետանց կոֆետներ:
 
Այցելելով նշված իրացման կետ՝ ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները պարզել են, որ, այսպես կոչված՝ «ակցիայով», վաճառվում են ռուսական «Яро» ապրանքանիշի 23.09.2018թ. արտադրության շոկոլադապատ վաֆլիներ, որոնց ժամկետը լրացել է 23.07.2019 թվականին:
 
Շոկոլադապատ վաֆլիի ողջ խմբաքանակը՝ 20կգ, հանվել է իրացումից և տեղում ոչնչացվել:
 
Նոյյան տապան  -   Հասարակություն